Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/241

Այս էջը սրբագրված է

որ հեռանան. — Ձեր ռուզղեն իմ հ՚աշկի վրեն։ — Ղշերը հեռացան ըտեղից:

Ասեց. — Թաքավորն ապրած կենա, տարա՞ ախչիկդ։

Ասեց. – Տարա՜ր։

Տարավ էտ տղին պատվեց էտ քշեր էլ, հ՚իրիկունն ասեց. — Գիտա՞ս ինչ կա, ա՛յ տղա։

Ասեց. — Ի՞նչ կա, թա՛քավոր։

Ասեց. – Երեք հնար էլ ունեմ, որ հանես ոչ՝ տալ չեմ։

Ասեց. – Թաքա՛վոր, էրեխեքը, վեք հաղալուս, ասըմ են՝ հանաքը իրեքըմն ա, դու էտ ի՞նչ ես անըմ, մի անքամից յա տուր, յա գլուխս կտրա:

Ասեց. — Անկարելի ա, էտ իրեքն էլ հանիլ պըտես։

Ասեց. – Իրեք օր ինձ ժամանակ տուր։

Ասեց. – Կփախչես։

Ասեց. — Վրիս ղարավուլ դի։

Էտ տղեն իրավունք առավ, ղարավուլի հետ գնաց հ՚իրանց տունը, տան չորս դըհին չափարեցին ղոշընով։ Էտ տղեն տանը մնաց նստած, մոր հետ խոսըմ էր։

Թաքավորի ախչիկը, էն վախտը որ տղին տանըմ ին ղարավուլով, փանջարիցը տեհավ, ափսոս էկավ դրա ջահելութունին, սիրունութունին, մտածըմ էր դրա հըմար։

Տղեն պառավին ի՞նչ էր ասըմ. — Նանի՛, էս քեշա-քյոլլլահը դի գլուխդ, գնա թաքավորի ախչըկա կուշտը, ասա՛ թե սիրտդ ուզըմ ա ինձ առնես՝ էտ իրեք հնարն ասա։

Ասեց. — Ես կարալ չեմ, ա՛յ որթի, ինձ կտենեն, կսըպանեն։

Ասեց. – Էտ քեչա-քյուլլահը դի գլխիդ տենիլ չեն։

Ասեց. – Ես կարալ չեմ։

Տղեն վե կալավ ու դրուց հ՚իրա գլուխը։

Պառավն ասեց.– Իսսո՜ս ու Քրիստո՜ս, սատաննա՞ էր, աներևութացավ։

Ասեց. — Ըստի եմ, նա՛նի, ըստի, ա՛ռ, դու դի գլխիդ, գնա։

Նանը վե կալավ, դրուց գլխին, գնաց թաքավորի ախչկա օթախը։ Տեհավ՝ թաքավորի ախչիկը մտածըմ ա, ըտի հ՚իրա քեչա-քյուլլահը վե կալավ։

Ախչիկը ասեց. — Իսսո՜ս ու Քրիստո՜ս, պառավ, սատա՞նա իր դու։