Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/245

Այս էջը սրբագրված է

Ես քեզ ղրկեցի, որ սրան բերես, մեր ֆոքին ազատվի, առ տա՛ր, քեզ եմ բախշըմ։

Ետև ուշապի խրխին հաքավ, քվորն ու փեսին դրուց միշկին, հ՚անց կացրուց ծովը, տարավ դրուց տղի ֆողը։

Ասեց. – Գնացե՛ք, աստված ձեզ հետ, համա հ՚իմացի, ա՛յ տղա, որ նախրչու ախչկանը թողալ չպըտես, հ՚առաչ նրա հետ պսակվի, եննա իմ քվոր:

Տղեն ասեց. — Միրզամ, առ էս քեչա-քյուլլահը, դաստախունը, բալնիքր, տուր իմ հ՚իմաստութունը, խնթրըմ եմ։

Ուշապն առավ քեչա-քյուլլահը, դաստախունը, բալնիքը, տվուց նրան հ՚իմաստութունը, հ՚իրարից բաժանվեցին։ Տղեն գնաց հ՚իրա հայրենիքը, ուշապն էլ բանցրացավ երկինքը։

Գնաց տղեն, մոտացավ քաղաքին, տեհավ մի նախրչի դեմ վազեց, ուշունց տալով ասեց. — Քոպակ-օղլի, էտ խի՜ ես էտ լիրփը սիպտակ շորով բերըմ մեր քաղաքը, գիտես ո՞չ, որ թաքավորի Ոսկե քաքուլ տղեն կորել ա։

Ասեց ու դագանակը վե կալավ, որ տա տղի գլխովը, տղեն մի սիլլա տվուց դրան, պինչը արնեց, չոբանը քիթը բռնեց ու դուզ վազեց թաքավորի կուշտը՝ գանդատ:

Դրանք հասան մի գառնարածի, տղեն մի ոսկի բախշեց գառնարածին, ասեց. — Գնա՛, թաքավորին ասա, հ՚աշկդ լիս, քու տղեդ ու հարսդ էկան։

Գառնարածը վազեց, էն տեղը հասավ, որ չոբանը գանգատ էր անըմ։

Ասեց. — Հ՚աշկդ լիս, թա՛քավոր, տղեդ ու հարսդ էկան սիպտակ շորերով։

Թաքավորը չոբանին ասեց. — Չոբան, իմ տղեն ա էլել քեզ սիլլա տվողը, ներողութուն, խալաթ ուզա՝ տամ:

— Թաքա՜վոր, — ասեց չոբանը, — կուլապս[1] հին ա, մի կուլապ տուր։

Թաքավորը դրան համ կուլապ տվուց, համ խալաթ։

Գառնարածին էլ խալաթ տվուց, ճամփու դրուց: Տղեն ու հարսը հասան քաղաքը. թաքավորը դափ ու զուռնով գնաց հ՚առաչը.

  1. Թաղիքե վերարկու, (ծանոթ. բանահավաքի):