Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/25

Այս էջը հաստատված է

Ասեց.– Ի՞նչ ջուռա բերիր։

Ասեց.– Էկա Կարմիր դևի ֆողը, հ՚ինքն իրեք գլխանի էր, Կարմիր դևին սըպանեցի, գնացի Սիպտակ դևի ֆողը, հ՚ինքը օխտը գլխանի էր, դրան էլ սըպանեցի. Կարմիր դևի նշանածը ուզեցի իմ մենձ ախպորը, Սիպտակ դևի նշանածը ուզեցի միշնեկ ախպորս․ էկա Սև դևի ֆողը, հ՚ինքը քառսուն գլխանի էր, իրեք օր կռիվ արինք, վերչը դևին սըպանեցի, կնիկը ես առա։ Էկա մի մենձ ծովի պատահեցի, էտ ծովի ղրաղին մի քար կար, մեշկս դեմ արի էտ քարին, չիմացա, քնած ի, թև զարթուն՝ մի ձեն հ՚իմացա, ասեցին, թե. «Էտ քարի տակին ծովեղենի գյամ կա», վե կացա քարը պոկեցի, իրեք գյամը հանեցի, գյամի մինը ծովը քաշեցի, ծովեղենը դուս էկավ, էտ ծովեղենը ինձ բերուց քու ծովի կուշտը, ծովեղեն ձին ասեց, որ. «Դրա հնարքը իմ մենձ քիրը գիտի»։ Մըն էլ գյամը քաշեցի, ձին դուս էկավ, նի՚լա, ասեց. «Ինչ մուրազ ունես՝ ասա՛ կատարեմ»։ Ասեցի. «Իմ մուրազն էն ա, որ Հազարան բլբուլը պըտի տանեմ»։ Ձին ասեց. «Ինձ մի ղամշի կըտաս, որ իմ ջիգյարս վառվի, որ քեզ բանցրացնեմ թաքավորի փանջարի հ՚առաչը, միհետից ղաֆազը վե կալ»։ Ձին բանցրացավ, ես ղաֆազը վե կալա, էկա։

Ասեց.– Ալո-Դինոն դո՞ւ ես։

Ասեց.– Հրամա՛նք ես, ես եմ։

Ասեց.– Ո՞նց հավատամ, որ դու ըդար ղոչաղութունը արել ես։

Ըտեղ ձիու վրիցը խուրջինը վե բերուց. Կարմիր դևի, Սիպտակ դևի հ՚անգաջներն ու պռոշները լցրուց հ՚առաչը։

Թաքավորը համոզվեց որ սա ա բերել, ասեց.— Որթի՛, քեզ փեշքաշ ա իմ ղուշը,— ու զորքը քաշեց, գնաց։

Հ՚իրա հեր թաքավորը մտիկ տվուց, տեհավ որ Չաչոնց թաքավորը իրա զորքը քաշեց, հ՚առանց վնաս տալու գնաց։

Տղեն էկավ հոր կուշտը, ասեց.– Ինձ ճանանչըմ ե՞ս։

Ասեց.– Չէ՛, չեմ ճանանչըմ։

Ասեց.– Ես քու Ալո-Դինո տղեն եմ։

— Դե,— ասեց,— որ դու իմ տղեն ես, բլբուլ ղըշին խոսացրու, թող մեր հ՚իքին կանանչի։

Տղեն էկավ ասեց,— Բլբուլ ջան, խոսա՛, թող բախչեն կանանչի։

Ասելուն պես բլբուլը խոսաց, հ՚իքին կանանչեց։

Նոր թաքավորը հասկացավ, որ հ՚իրա տղեն ա։