Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/252

Այս էջը սրբագրված է

Հերը դուս էկավ, տեհավ տղեն գալիս ա շատ ծանդր։

— Վա՜յ հարամ կենա, տղես հիվանդացած չըլի՞:

— Բար՚իրիկուն, ափու ջա՛ն:

— Բարին, հազար բարին։ Էտ ընչի՞ ես ծանդր գալի:

— Է՜ ափու ջան, քեֆս լավ չի, գլուխս հ՚առավոտվանից ցավըմ ա։

— Վա՜յ իմ հ՚աշկերը դուս գա, արևը տված կըլի գըլխիդ, սրանից դենը ես կտանեմ, որթի՛ ջան։

Էլ հորը բան չասեց, թե հոքորը կախ եմ տվել, ընենց արուց, որ հինքը գնա հ՚աշկովը տենի։

Հ՚աոավոտը Քոռ դևը վե կացավ, քշեց սարը ոչխարը, գնաց տեհավ մի բարակ ձեն ա գալի, ասեց. «Մի գնամ տենեմ էս ի՞նչ ձեն ա»: Շները քցեց հ՚առաչ՝ գնաց։ Տեհավ ի՜նչ՝ չինարի ծերիցը մի զատ կախ էլած ա, տեհավ հ՚իրա քիրն ա։

— Ախպեր ջա՛ն, ինձ մի իլլաճ արա՛։

— Էտ քեզ ըտենց ո՞վ ա արել։

— Ա՛խ քու տղեն, ա՛խ քու տղեն. գիտես քու ժառանգի հունարը, մուռներդ, ինադը հանեցիք, դե հըմի գնա՛, հ՚արխեին ման արի։

— Օխա՜յ, — ասեց Քոռ դևը, — մի գամ հ՚իրիկունը, ոտից բռնեմ՝ լիզելով ընչար գլուխը գամ, հըմի գիտեմ, որ հաստատ իմ տղեն ա։

Էկավ հ՚իրիկունը շըշկիլ-շըշկիլ ոչխարը արուց նեքսև ու ձեն տվուց կնկանը. «Կնիկ ջան», էտ հասակըմը ջան ասած չկար կնկանը, կնիկը զարմացավ թե էս ինչ բան էր, ասեց. — Տղեն մո՜նց ա։

Թե. — Շատ լավ ա:

— Դե՛ կանչա՛, կանչա՛ տենենք։

Մերը ձեն տվուց. – Ամիր-Շամիր ջա՛ն։

— Համմե՜։

— Հ՚արի՛, հերդ կանչըմ ա։

Վազելով էկավ հոր կուշտը։ — Հը՛, ափու ջան, հո վնաս չի պատահել։

— Չէ՛, բոյիդ մեռնեմ, հ՚արի իմ կուշտը:

Բռնեց ոտիցը պաչելով էկավ գլուխը, որ սար ու ձոր համ առավ։