Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/253

Այս էջը սրբագրված է

Մերն ասեց. — Ա՜յ քու տունը շինվի, էրեխուս սըպանեցիր, – բոլ ա, է՜:

— Է՜յ կնիկ, դու որ հ՚իմանաս իմ տղի արածը ի՞նչ ա, դու ինձնից շատ կպաչես:

— Էտ ի՞նչ ա արել:

— Տո՛ իմ եռսուն հինգ տարվա դուշմանին կախ ա տվել, հաստատ իմ տղեն ա, ես քեզ էլ ղուրբան, քու տղին էլ։ Դե՛ պառավ, դու գնա՛ քու տեղը քնի, ես իմ տղին իմ ծոցը պըտի առնեմ, քնեմ:

Տղեն առավ ծոցը դրուց, քնեց, քանի զարթնեց՝ սիրեց։ Հ՚առավոտը հ՚իրա ոչխարը վե կալավ գնաց։ Տեհավ ճչոց-մչոցը կտրվել ա։

Ասեց. — Էթամ տենեմ ինչ էլավ էտ անիծածը։

Գնաց տեհավ՝ չորացել ա, ոնց որ տառեխը։

Տղեն հ՚ինքն հ՚իրեն մտածեց, ասեց. «Էս ես ի՞նչ եմ անըմ, իմ հոր թաքավորութունը թողել եմ, էկել եմ Քոռ դևի՞ն եմ տղութուն անըմ. լավն էն ա ըլեդ էթամ իմ հոր տունը»։

Պառավն էկավ, տեհավ տղի նիաթը կախ ա։

– Հը՛, որթի ջան, — ասեց, — խի՞ ես նիաթդ կախել:

— Ես էթալ պտեմ իմ հոր տունը։

— Վա՜յ, որթի, խի՞ ես տենց անըմ. հորիցդ շատ կարողութուն ունենք, ձի ասես ունենք, ոսկի հ՚ախպուր ունենք, հ՚ամեն բան ունենք, էթալ մի՛։

Ասեց. «Տանեմ մեր կարողութունը շանց տամ, բալքի հավեսի գա, էթա ոչ»: Տարավ հ՚ամեն ինչ շանց տվուց տղին, տարավ մի օթախ, մի հ՚ախպուր կար, տղին ասեց. — Քաքուլդ կոխա ջրի մեչ, ասա՝ «Դառնա՛ ոսկի»։ — Տղեն քաքուլը կոխեց ջրի մեջ՝ դառավ ոսկի։ Գնացին մի ջոկ հ՚ախպրի վրա, ասեց. – Հ՚էրեսըդ լվա՛, ասա. «Դառնամ Հուրի թաքավորի տղի նման»։

Հ՚էրեսը լվաց, տեհավ որ հ՚էրեսը պսպղաց, ասեց. – Դե գնա՛ մի հայլի բե, նանի ջան։ – Հայլին բերուց, թամաշ արուց, տեհավ տղա՜ քի տղա։

Տարավ մի ջոկ օթախ էլ, մի հատ խնձոր վե կալավ, տվուց տղին։

— Էս ի՞նչ խնձոր ա, նանի՛ ջան, – ասեց տղեն։

— Որ կմենձանաս՝ դիլիմ արա, կեսը կե, էլեդ կդառնաս ջահել տղա։ Ըսենց կարողութուն ունենք հա՜, էս բաց թողաս հ՚ո՞ւր