Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/254

Այս էջը սրբագրված է

էթաս, քու հորը ըտենց բաներ չունի հո՛, դե նստի կե՛ էլի՜, աստված քեզ կեր ա կամեցել, էլ հ՚ո՞ւր ես էթըմ:

— Նանի՛ ջան. իմ հոր ֆողը ըստիան քաղցր ա, էթալ պտեմ։

Պառավի մեչքը կոտրվեց. — Հե՜յ վախ, — ասեց, — զուր ա. մնալ չի: Ա՛յ որթի, որ մնըմ չես, դու գիտես, — ասեց ու լաց էլավ։ — Դե հ՚արի, էթանք իրեք բան էլ ունեմ, տամ՝ գնա:

Պառավը տղին տարավ մի օթախ, մի տոլար բաց արուց, մի կտոր աղ տվուց, մի հատ դանակ, ետո տարավ գոմը, իրեք ձիուց մազը քաշեց, տվուց տղին:

— Դե, — ասեց, — դու կաց ըստեղ, ես գալիս եմ:

Գնաց մի պուճուր բութուրկա բերուց, մեչը լիքը ջուր՝ բերանը ղայիմացած: — Ա՜յ տղա, — ասեց,— էս ջուրն էլ քեզ պետքը կգա: Դե հ՚արի՛ դրանց հունարն ասեմ, որ էթաս: Օխտ օր ես ասիլ չեմ Քոռ դևին, դու արխեին օխտ օր կէթաս, օխտ օրեն ետը ետ թամաշ կանես, կտենես քամակիցդ մի թոզ ա վեր ըլըմ, իմաց կաց, որ իմ մարթն ա՝ գալիս ա քեզ հազար կտոր պըտի անի: Դանակը կքցես քամակդ, կդառնա մի եքա սուր սար, ընչանք ոնները կտրատելով էտ սարը դևի նի ըլիլը՝ դու էփևճա կէթաս. կտեսնես չէ՝ ամալաճալդ էն ա կալնելու ա՝ աղը քցա քամակդ, կդառնա աղի սար ահագին. կտրած ոտ՝ աղ, ի՞նչ կանի։ Մրմնջալով, գոռալով պըտի գա եննուցդ, տեհար էտ սարն էլ հ՚անց կացավ, ձեռիդ բութուրկեն տուր քարով, կդառնա մի ահագին ծով, էլ կարալ չի հ՚անց կենալ: Կասի. «Ա՛յ տղա, կաց հլա տենեմ քեզ էտ ով ա սարվացրել, ինձ ասա՛, գնա՛»: Ասա՛ «Քու կնիկն ա սարվացրել»: Կասի. «Ա՜յ մեչքը կոտրի իմ կնկա», կթողա կգա։ Կպրծնես ձեռիցը: Ւնչ ժամանակ էլ որ էս ձիերի մազը քաշես, ձին կշտիդ կաննած կըլի:

Տղեն պառավի ձեռը պաչեց, ընկավ ճամփեն, գնաց: Օխտն օր գնաց, վրա ութին ետ թամաշ արուց, տեհավ որ մի զիլ ճվվոց ա գալի, երկինք–գետինք թոզը բռնել ա։ Ասեց. «Կա չկա, էս Քոռ դևն ա գալի, կաց էս դանակը քցեմ»։

Դանակը քցեց, դառավ մի ահագին սար, սուր-սուր քարերով։ Քոռ դևը ոնները կտրատելով նի էլավ, տղեն տեհավ որ էտ սարը հ՚անց կացավ՝ աղի կտորը քցեց։ Դառավ մի աղի սար։ Կտրած ոտը աղը վառեց, մրմնջացրուց, համա՛ էտ աղի սարն էլ հանց կացավ. վիրնուց բութուրկեն տվուց քամակի քարովը, տեհավ ահագին ծով դառավ: Քոռ դևն էկավ ծովի ղրաղին նստեց։