Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/260

Այս էջը սրբագրված է

Դարվիշը դուս էկավ, նստեց հ՚իրա դեղին ձին, քցեց թևին ղալխանը, կապեց թուրը, առավ ձեռը հիթսուն փթանոց գուրզը՝ քշեց: Ձին հավալամիշ էլավ:

— Սրեն ո՞ւմն ա, ա՜յ տղա, – ասեց:

Ասեց. — Քո՛ւնն ա։

— Չէ՛, – ասեց դարվիշը, — դու ղոնաղ ես, քո՛ւնն ա։

— Շատ լա՜վ:

Ձին ասեց. — Ա՜յ տղա, մի հատ ղամշի կտաս սաղրուս՝ ես հավալամիշ կըլեմ, ընենց վե կգամ էտ դարվշի վրեն՝ որ թուրդ քցես՝ գլուխը կէթա։

Տղեն ետ թամաշ արուց, տեհավ որ ախչիկը կաննած փորի աղիքները եռըմ ա. տարավ բերուց ընենց մի ղամշի տվուց ձիու սաղրուն, որ ձին հավալամիշ էլավ, բանցրացավ երկինք, վեր էկավ դարվշի վրեն: Տղեն թուրը քցեց՝ դարվշի գլուխը թռցրուց։ Տեհավ գլուխը կաննում չի, թոլ ա ըլըմ։

Ձին ասեց. — Տղա՛, վեր հ՚արի եննուցը գնա՛, մանդր-մանդր կոտորի։ — Տղեն ձիու վրիցը վեր էկավ, ընկավ գլխի քամակը, էն գնաց, հ՚ինքը խփեց կոտորեց, հասավ փոսի կուշտը, մնացել էր մի փրթոշի զդար. էն էլ կոտորեց։

— Դե՛, — ասեց ձին,— էլ բան չկա, հ՚արի գնա՛։

Մըն էլ տեհավ ախչիկն էկավ, փաթըթվեց՝ բիլակր պաչեց։ Հ՚իրար հետ նի մտան տունը, թրերը քաշեցին մտան օթախը, տեհան էտ անիրավ դարվիշը մի Հազարան բիլբուլ ունի, որ խոսում ա՝ սար ու ձոր կանանչըմ ա: Նի մտան էն դհի օթախը, տեհան ախչըկա ախպերը ժնջլով կապած ա։ Ախչիկը որ ախպորը տեհավ՝ ֆոքին քանդվեց, ընկավ վրեն։ Տղեն ժնջիլը ետ արուց, իրեք սհաթ քիր ու ախպեր ընկած մեռած մնացին։ Իրեք սհաթից ետո օյանմիշ էլան։

Տղեն ասեց. — Ախչի, հ՚էրեսդ սրփա։

Ախչիկը աղլուխը հանեց, հ՚էրեսը սրփեց։

Ախպերն ասեց. — Ա՛յ քի՛ր, դու ըլես, քու աստվածը, ինձ ազատողը դու ի՞ր, թե էս տղեն։

— Էս տղեն էր։

— Ա՛յ տղա, որ ըտենց ա, իմ քիրը տվի քե՛զ, բարով վայելես։

— Դե վե կացեք, էթանք, մեր հ՚աշկը ճամփին ա,— ասեց տղեն։