գնացին թաքավորի կուշտը, օխտը հետ գլուխ տվին, վրա ութին ձեռ բռնեցին, կաննեցին։
— Հալիվո՛ր, էս կնիկը քու կնիկն ա՞:
— Հրաման քեզ, թաքավոր, ծառայինդ ա:
— Էտ էրեխեն ի՞նչ ա:
— Տղա ա, թաքավոր:
— Ի՞նչ տամ՝ էտ էրեխեն տաս ինձ։
— Ես էրեխա կծախե՞մ:
— Ծախա՛, մինն էլ կբերի, էլի։
Նազիրն ասեց. — Ա՜յ մարթ, իրեք հարիր ոսկի ուզա, տար մարթու պես ապրի, ի՞նչ ես սոված զկռտըմ:
— Դու գիտես, — ասեց, — թաքավոր:
— Ի՞նչ տամ։
— Ինչ կտաս՝ տուր։
— Նազի՛ր, տար էրեխուն քաշա, հ՚իրա քաշովը ոսկի տու, էթա։
Տարան էրեխուն քաշեցին, քաշովը մին ոսկի տվին, աղքատը՝ թողուց տղեն, գնաց։
Թաքավորը կանչեց նազրին, ասեց.— Էս տղեն վե կունես, կտանես սարը կմորթես, շորերը արնոտ կանես, կբերես կտաս ինձ։
Նազիրը տղեն առավ գնաց, ճամփին մտածեց. — Ա՛յ ջանըմ, էս պըտի դառնա մարթ, գա մեր թաքավորի գլուխը կտրի. Էս էլ բան ա՞, որ մեր թաքավորը մտածըմ ա. ես պըտի ճամփին մի ղուշ վե քցեմ, էտ շորերը արնոտ անեմ, տանեմ տամ թաքավորին։
Նազիրը տարավ տղին, դրուց մի քոլի տակ, մի ղուշ վե քցեց, շորերը արնոտ արուց, տարավ տվուց թաքավորին։
Էրեխեն ըստեղ ծվաց, ծվաց, էտ ծվոցին մի ջեյրան սուրուցը ջկնվեց, էկավ էտ տղին կաթ տվուց։ Արանքն հ՚անց կացավ իրեք տարի, տղեն ընկավ սուրուի քամակը, ծափ տվուց ու մոր եննացը վազեց։ Էրեխեն դառավ իննը տարեկան, ռաստ էկավ[1] մի օր էտ թաքավորի տղին:
Տղեն մնաց մաթալ, ասեց. — Յարաբ ջեյրանն էլ իսան կբերի՞:
- ↑ Պատահեց, (ծանոթ. բանահավաքի):