Հ՚իրիկունն էկավ տուն, հորն ասեց. — Թաքավոր, էտ յաշումդ ջեյրանից տղա տեհած կա՞ս:
— Ա՜յ որթի, սուտ կըլի, հ՚աշկիդ էրևացել կըլի։
— Չէ՛, կուզես հ՚էքուց էթանք՝ տես։
Հ՚էքսի օրը հեր ու տղա նի էլան ձիանը ու գնացին սարը։ Տղեն ձին քշեց, ընկավ մարալի սուրուի մեչը, հինգն էկան դըբա թաքավորը, հինգը գնացին դըբա սարը։ Տղեն դըբա թաքավորի դիհն էր, թաքավորը տեհավ՝ մաթալ մնաց։ Տղա, քե տղա՝ ջեյրանի կաթը կերել էր, գոմեշ կտրել։
Թաքավորն ասեց. – Լավ ա որ բերեմ իրեք զաթ ժնջիլ քցեմ, քամանդով կալնեմ էտ տղեն։
Ահագին ծախս արուց, ժնջլները սարքեց, ընկավ ետևը, տղեն հասավ ժնջլին, ալրիալը կտրեց, հ՚անցավ, թռավ հասավ հ՚իրան մորը։
Թաքավորը մնաց մոլորված. նազիրն ասեց.— Թաքավոր, ինձ մի հեր ունեմ, հարիր հիթսուն տարեկան ա, կանչենք, հըլա տենենք՝ ի՞նչ ա ասըմ։
Կանչեցին հալիվորին, ասեցին. – Հալիվո՛ր, ըսենց մի ջեյրանի տղա կա, ինչ անըմ ենք, կարըմ չենք կալնիլ, դրա հնարը ի՞նչ կըլի՞:
Ասեց. — Թաքավո՛ր, մի քանի տարի ես քու հորը նազիր ի, ըտենց մի բան պատահեց, Ըսպհանու անզին լար բերիլ տվինք, նրանով բռնեցինք։
Թաքավորը մարթ ղրկեց Ըսպահան, անզին լար բերին, էտ սարի չորս դհից սարքեցին, ահագին ձիավորով գնացին ջեյրաններին քշեցին, ջեյրանի տղեն էկավ, դեմ էլավ էտ անզին լարին, թափ տվուց, տվուց՝ կարաց ոչ կտրի. գոռաց՝ սար ու ձոր թնդաց, էկան տղին բռնեցին։ Բերին անզին լարով կռները կապեցին, վե կալան տարան: Մերը եննուց շատ լաց էլավ: Բերին հ՚իրեն թայ տղեք դրին կուշտը, որ կամաց-կամաց խոսիլ սարվի։ Տասն օր չքաշեց, սարվեց։
Թաքավորը, շատ հավանեց, ասեց որ սա հ՚ուսում առնի, շատ զոռ կըլի. տվուց հ՚ուսումնարան։
Մի քանի օրից ետո թաքավորի տղեն ասեց, թե ես իմ հոր կարողութունը պըտի հ՚իմանամ։ Գնաց քառսուն օթախի եռեսուն իննը բաց արուց, տեհավ հ՚ամեն բան կար. մի օթախի դուռը դռնապանը --Ապատ63 (քննարկում) 08:32, 7 Մարտի 2015 (UTC)