— Բա՛ որ ասըմ ի, կվախենա՜ս։ Հ՚արի, բան չկա:
— Ի՞նչ մարթ եք, իսան օղլիք, — ասեց դևը։
— Էկել ենք քեզ ղոնաղ, — ասեց Ջեյրան-օղլին։
— Համեցե՛ք, ես սարերն եմ ման գալի իսանի, դուք ձեր ոտովն եք գալի. վաղուց ա իսանի միս չեմ կերել, կարոտել եմ։
— Կե՛ր, նոր պարծեցի, ախպե՛ր։
Գնացին, մտան էրը, տեհան մի չոլախ դև հրեսիկ կիրակուր ա խառնըմ՝ մի ահագին շերեփ ձեռին. հա՛ խառնըմ ա, հա հ՚աշկի պոչով թամաշ անըմ Ջեյրան-օղլուն։
Ասեց. — Մի տա՛ս էտ շերեփը, տենեմ կիրակուրը աղի ա թե ալանի։
Դևը բիլակին տաք շերեփովը տվուց, թե՝ քու բանը չի. Ջեյրան-օղլին վրա պրծավ, բիլակը հուփ տվուց, շերեփը ձեռիցն առավ։
— Ո՜ւֆ, ախպերտինք, էս իմ կուռը ջնջխեց, — ասեց դևը։
Ջեյրան-օղլին շերեփը լքցրուց ու կերավ, կերավ, կերավ. դևն ասեց.— Սաղ կերար, ախպե՛ր, մի քիչ էլ թող մեզ հըմար։
Էն մենձ դևը ասեց Ջեյրան-օղլուն. — Ըստի մի քար կա, ղոնաղ ախպեր, վե կենա՜ս էթանք ճամփից դնենք ղրաղ։
Գնացին քարի կուշտը, Ջեյրան-օղլին ասեց. — Դև ախպեր, մի վե՛ կալ տենենք ի՞նչ թավուր ա։
Դևն ասեց. — Մենք օխտն ախպերով կարըմ չենք վեր ունիլ. թոլ անելով ենք բերել սարիցը։
— Հլա՛ վե կալ, տենենք:
Կռացավ դևը, որ քարը վեր ունի, խառնվեց, ոնները դող ընկավ։
Ասեց. — Ղրա՛ղ կաց, էտ ի՞նչ ա, որ դրա հըմար դողում ես։ — Վե կալավ քարը, դրուց ընտեղ։
Դևը տեհավ, մազերը բիզ-բիզ էլան, էկավ ասեց. — Ախպերտի՜նք, յաման ա, յա սա Ջեյրան-օղլին ա, յա մի ջանավար ա. հարցնենք հլա տենենք։
— Ղոնաղ ախպեր, — ասեց, — հարցնիլը ամոթ չըլնի, դու հո Ջեյրան-օղլին չես։
— Ջեյրան-օղլին եմ, ախպե՛ր, դուք ի՜նչ գիտեք Ջեյրան-օղլուն։
— Քու էլած օրը սար ու ձոր գոռաց. «Ջեյրան-օղլին էլավ», իմ իրեք հարիր վաթսընըվեց տամարս իրար վրա թռան։ Որ դու