Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/270

Այս էջը սրբագրված է

Ջեյրան-օղլին որ տեհավ ախպորը շինել են ճրագթաթ, քաշեց թուրը, հինգ դևի գլուխը կտրեց, էրկուսը էկան ընկան ոնները. — Ի սեր ասսու, մեր օջախը խանգարիլ մի՛։

— Դե ձեր քվոր ոտը, ձեռը սարքեցեք, որ մենք հ՚առավոտենց շատ թեզ էթանք։

Լիսը բաց էլավ, հարսին քաշեց թարքը, հ՚առաչ քշեց դըբա տուն։

Էկան ճամփի կեսը, չոպանին[1] փող տվին, որ էթա թաքավորին հ՚աշկալիս, թե՝ տղեքդ էկան հարսիդ հետ։

Նոր թաքավորը օյանմիշ էլավ, որ սա հ՚իրա հ՚էրազ տեհած տղեն ա, որ հ՚իրա գլուխը պըտի կտրի։ Կանչեց վեզիրին, ասեց. — Վեզի՛ր, ես քեզ տղին տվի, որ տանես սպանե՞ս, թե պահես։

— Թաքավո՛ր, խիղճս չտվուց որ ըսպանեի, թողի քոլի տակին, ասի յա՛ գելը կուտի, յա՝ կնվա, կնվա՝ կմեռնի։

Ասեց. — Ղասաբ, շլինքը կտրա՛, որ իմ խոսքը գետինն ա քցել։

Ղասաբը կտրեց, տարան դեն քցեցին։

Նոր հնարեց մի հատ դեղով ձի, որ տանեն փեշքաշ անեն Ջեյրան-օղլուն, որ նի ըլնի՝ էրվի։

Ջեյրան-օղլին ասեց ախպորը. — Էս հ՚ախպրի կշտին մի քիչ դինջանանք, քաղաքից խաբար գա՝ էթանք։

Ջեյրան-օղլին գնաց ուռու տակին թեք ընկավ. մեկ էլ տեհավ իրեք հատ աղունիկ էկան ծառի վրա վեր էկան։

Մինն ասեց. — Ափսո՜ս Ջեյրան-օղլու ամակը։

Էն մինն ասեց։ — Խի՞։

Ասեց. — Էսա թաքավորը մի դեղած ձի ա ղրկելու նի ըլնի, կէրվի։

— Նի չի՚լիլ:

— Հենց էտ ա հա՜։ Շահմար օցի յուվեն[2] դրա տանն ա, Ջեյրան-օղլուն կխափի, կասի որ ախտ եմ արել, որ էտ հարսը բերիր, ըստեղ մի օր պըտի կենաս, հ՚ամենալավ էլ տեղն ա։ Շահմար օցը կգա կծելու, Ջեյրան-օղլին թուրը կքցի, շահմար օցից մի կաթիլ արին կթափի տղի վրեն՝ քար կդառնա։ — Ասեցին ու թռան:

  1. Հովիվ, (ծանոթ. բանահավաքի):
  2. Բնակավայր, (ծանոթ. բանահավաքի):