Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/277

Այս էջը սրբագրված է

Տղին հանըմ ա, առնըմ բազմանդը կապըմ իրա կռնիցը, ընկնըմ են ճամփա։ Շատ ու քիչ աստված գիտա, էթըմ են մի թաքավորի քաղաք։ Էնտեղ մի քարվանսարըմ մի օթախ են բռնըմ, քշերը՝ քնըմ, ցերեկը՝ էթըմ բանելու։ Մի կիրակի օր էթըմ են քաղաքը ման գալու: Էթըմ են թաքավորի պալատը մտիկ անելու, դես են մտիկ անըմ, դեն են մտիկ անըմ. թաքավորը իրա բալկոնըմը կաննած ա ըլըմ, տենըմ ա, որ էրկու տղան կաննած են, համա էն մընի կռանը բազմանդ կա։ Ծառային ասըմ ա. — Գնա՛ էն կաննած տղին ասա. «Թաքավորը կանչըմ ա քեզ»։

Ծառեն էթըմ ա, ասըմ ա.— Ա՜յ տղա, ա՛րի, թաքավորը քեզ կանչըմ ա:

Տղեն իրա հընգորը ասըմ ա. — Ըստի կա՛ց, էթամ տենամ՝ թաքավորը ի՞նչ ա ասըմ։

Էթըմ ա թաքավորի կուշտը, թաքավորին գլուխ ա տալի։

— Թաքավորն ապրած կենա, — ասըմ ա, — ի՞նչ ես ասըմ։

— Ա՛յ տղա, — ասըմ ա, — ո՛ր երկրիցն ես։

Ասըմ ա. — Ես Էրեվանու երկրիցն եմ, Ուշական գեզիցը։

— Ընտեղ, — ասըմ ա, — ո՞ւմ տղեն ես:

Ասըմ ա. — Նախրչի Մելքո կա, նրա տղեն եմ:

— Քու անըմը ի՞նչ ա։

— Իմ անըմը Դավիթ ա։

— Լա՜վ, մորդ անըմը ի՞նչ ա։

— Մորս անըմը Վառո ա։

— Քանի տարեկան կըլես դու։

— Տասն իրեք տարու մեչն եմ։

— Ա՜յ տղա, խի՞ ես ըտենց մենձացել, հալիվորել, միրուքդ էկել ա:

Ասըմ ա. — Թաքավորը սաղ ըլի, աչքս բաց արի՝ հերս նախրչի էր, ես էլ ֆորթարած, քյասբութունը ինձ էս օրը քցեց։ Իլլաճս կտրվեց, բաց եմ թողել, էկել էս երկրները։

Թաքավորը ասըմ ա. — Բա էն տղեն քու ի՞նչն ա, որ ընտեղ կաննած ա:

— Հարևանի տղեն ա, իմ հընգերն ա։

— Դե, — ասըմ ա, — ։գնա՛, էն տղին ասա, թո էթա իրա բանին, դու արի իմ կուշտը, ինձ տղա ի՚լ. դու իմ սանիկն ես, էդ էլ իմ տված բազմանդն ա։ Ես ասել եմ՝ եփոր իմ սանիկը գա ինձ