Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/278

Այս էջը սրբագրված է

հասնի, ես նրան ինձ որթի պըտի շինեմ, իմ թաքավորութունն էլ տամ նրան։

Տղեն գնաց հընգորը ասեց, թե. — Դա՛վիթ, դու գնա քու բանին կաց. վախի՛լ մի, թաքավորը ինձ իրան տղա ա շինըմ. եփոր բանն էլավ, ինչ որ սիրտդ ուզի՝ ես կտամ քեզ: Դե գնա՛, արխեին կաց։

Հընգերը գնաց իրա տեղը, ինքն էլ գնաց թաքավորի կուշտը։ Թաքավորը ղրկեց դրան համամ, թամուզ լեղացրին, բերին թամուզ շորեր հաքցրին, արին թաքավորի տղա։ Մնաց մի էրկու շափաթ, մի ամիս ըտեղ, թաքավորը մտածեց, ասեց. — Արի՛ սրան պսակենք, ժամանակին իմ թաքավորութունն էլ տամ սրան։

Վազիրն ու նազիրն ասեցին. — Լավ ես ասըմ, թաքավոր, համա խոսքը տղինն ա, կանչենք հարցնենք, տենանք ո՞ւմ ախչիկն ա առնըմ։

Թաքավորն ասեց. — Շա՛տ լավ։

Կանչեցին տղին, ասեց. — Ո՛րթի, ես ուզըմ եմ քեզ հարսանիք անեմ, մի լավ մարթի ախչիկ ուզեմ, որ դու ըլես իմ թախտի թաքավոր, նա էլ ըլի թաքուհի։

Ասեց. — Թա՛քավոր, դու գիտաս։

Ասեց. — Ես գիտամ, համա բանը քեզանըմ ա, տենանք ո՞ւմ ախչիկն ես ուզըմ։

Ասեց. — Թաքավոր, ախր էդ ձեր բանն ա, ես ի՞նչ ասեմ։

Ասեց. — Որթի, դու պըտես ասիլ, ա՛սա։

Ասեց. — Թաքավոր, որ ինձ ես հարցնըմ՝ շատ զոռ ա իմ ասածը։

Ասեց. — Ասա՛, որթի, ինչ որ ասես՝ կկատարեմ։

Ասեց. — Թաքավոր, որ ինձ ես ասըմ՝ ես առնըմ եմ Գյուլինան-Բանովշին[1]:

Ասեց. — Ա՜յ հա՜յ, էդ շատ դժվար ա, ա՛յ որթի։ — Ասեց. — Նազրի ախչիկն առ, վազրի ախչիկն առ, յա մի ուրիշ թաքավորի ախչիկ առ, թե չէ ո՜վ կարա բերի Գյուլինան–Բանովշին։

Ասեց. — Թաքավոր, եփ որ ինձ իրավունք տաս՝ ես բերել կտամ։

Ասեց. — Ես շատ ուրախ կըլնեմ, իրավունք ունես։

  1. Դեղնագույն վարդին, (ծանոթ. բանահավաքի):