Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/280

Այս էջը սրբագրված է

Ասեց. — Թաքավոր, որ ախպերս ասըմ ա՝ կէթամ, համա ղարիպ տղա եմ, ինձ մի տասը օր ժամանակ տու, մի հազար մանեթ էլ փող տու, ուտեմ, խմեմ, էս քաղաքը ման գամ, մարթ ճընանչեմ, որ նոր էթամ։

Թաքավորն ասեց. — Շատ լավ, հազար մանեթ տվե՛ք էդ տղին։

Էդ տղեն գլուխ տվուց ու դուս էկավ, գնաց քաղաքը, օրը հարիր մանեթ էդ քաղաքըմը ծախսեց՝ ուտըմ էր, խմըմ, դափով, զուռնով քեֆ անըմ: Ինն օր քեֆ արեց, մնաց էն մի օրը, մեկ էլ հարիր մանեթ փող։

Տղեն առավոտը վե կացավ, էրեսը լվաց, ասեց. — Ա՛ստված, էսօր հարիր մանեթը ո՞րտե պըտի ուտեմ։

Գնաց քաղաքի ղրաղին, տեհավ մի մկիտանի դուքան կա. — Բարիլո՜ւս, — ասեց, — խազեին։

— Բարո՜վ, հազար բարի։

Ասեց. — Խազեին, մի տրիցատկա արաղ բե՛:

Արաղը բերուց։

— Էրկու թաս էլ բե, — ասեց։

Լցրուց էրկու թասը, մինը ինքը վե կալավ, մինն էլ տվուց մկիտանչուն։

Ասեց. — Սաղ ըլես, խազեին, աստված բարու հետ ըլի։ — Ասեց. — Խմա՛, խազեին, էտ էլ դու խմա։

Մի մին էլ խմեցին, հանեց արաղի փողը տվուց՝ տասը մանեթ։

— Ա՛ռ, խազեին, ես սաղ ըլեմ քու հըմար։

Խազեինը առավ փողը, դրուց դալխը։ Ինքը մտքի հետ ընկավ. ղաֆիլ տեղ էթալը միտքը ընկավ։ Ձեռը դրուց անգաջին, մտածեց։

Խազեինն ասեց. — Ա՛յ տղա, խի՞ ես ըտենց երկար մտածըմ, վախըմ ես տասանոցդ ուտե՞մ։ Արաղի գինը մի աբասի ա, մնացածը ետ կտամ։

Ասեց. — Խազեին, դրա հըմար չեմ մտածըմ, — ասեց, — ես դարդ ունեմ:

Ասեց. — Ա՛յ որթի, ի՞նչ ա դարդդ։

Ասեց. — Թաքավորը ինձ ղրկըմ ա էթամ Գյուլինան-Բանովշին բերեմ։ Տասն օր մհուլ ի առել. էսօր թմամըմ ա, էքուց պըտի էթամ, չեմ գիտըմ, թե ի՞նչ անեմ։

Ասեց. — Վա՜յ, այ որթի, էդ ինչ դժվար բան ա. էդ թաքավորը ինքը խի՞ չի էթըմ, որ քեզ պես մի գյադի ա ղրկըմ։