Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/282

Այս էջը սրբագրված է

Ասեց. — Թաքավորը սաղ ըլի, քեզ էլ հայտնի ա, որ պըտի ծովովը էթանք։

Ասեց. — Հայտնի ա, որթի:

— Ես ուզըմ եմ, — ասեց, — ծովի ղրաղին մի գյամի պատրաստեն, շատ լավը, մեչը չամ-չրաղից։

Ասեց. — Էլ բան ուզա, որթի։

— Նրա մեչն, – ասեց, — մի տարեն ուտելիք, իմ ու իմ գյամչու հըմար ուզըմ եմ տասներկու ձեռք շոր, մինը մնիցը լավ, ուզըմ եմ մի տասը հազար մանեթ փող, մի սղոց, մի ուրաք, մի կծիկ թել, ունենա հազար-հազար արշին երկարութուն, ինձ հըմար մի լավ թուր, մի բահ, մի քլունգ, էլ ոչինչ բան չեմ ուզըմ։

— Դե, — ասեց, — գնա, հինգ օրից եննա պատրաստ կըլի ամեն բանը։

Հինգ օրը թամամեց, տղին կանչեցին, լավ պատիվ տվին, ճամփու քցեցին, գնաց։ Նստեց գյամու մեչը, ընկավ ծովի էրեսը։ Տղեն ասեց. — Գյամչի, ուշըդ վրեդ պահա, մի մենձ ձուկը պըտի գա առաչներս, չոլումը վեր ընկած:

Գյամչին մտիկ անելով էթըմ էր: Տեհավ ձուկը ղրաղին վեր ընկած ա, ասեց. — Թաքավորի որթի, հրե՛ս ձուկը։

Թաքավորի տղեն ասեց. — Գյամին կաննացրա։

Գյամին կաննացրին, թաքավորի տղեն գյամուցը վեր էկավ, ձուկը թոլ արեց, քցեց ջուրը, ձուկը ծովիցը ձեն տվուց, ասեց. — Գնա՛, մի վախիլ, թաքավորի որթի։

Եննա գյամին քշեցին, գնացին մի առվի թուշ էլան: Տեհան որ աշխարհը ինչ զըդար մրչիմ կա՝ ըտեղ թոփ ա ըլել։ Ասեց. — Գյամչի, կաննացրա գյամին։

Տղեն գյամուցը վեր էկավ, գնաց սղոցով մի մենձ փետ կտրեց, ուրաքով էրեսը տաշեց, քցեց էտ առվի վրին։ Մրչըմներն ընկան ճամփա ու գնացին։ Ետի մի մրչիմը իրա ոտը կտրեց, տվուց տղին, ասեց. — Առ էս ոտս, գնա՛, աստված քեզ հետ, մի վախենալ, ինչ վախտ որ նեղ տեղ ընկնես՝ մեզ իմաց տու։

Էլի գյամին քշեցին, գնացին մի մենձ ծառի ռաստ էկան։ Տեհան դրուստ դրա վրին մի մենձ Զմբուռթ ղշի բուն կա. ճուտերը մեչն են, միայն ղուշը ըտեղ չի։ Ասեց. — Գյամչի, գյամին կաննացրու՝ տենանք։

Ինքը գնաց ծառի տակը, ընտե մնաց մի հ՚իրեք օր, կացավ