Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/286

Այս էջը սրբագրված է

Թաքավորն ասըմ ա. — Բարո՜վ, հազար բարի, նանի, — տեղ ա շանց տալի, ասըմ ա, — Արի ըստե նստի։ Հը՛, — ասըմ ա,— նանի, ի՞նչ ես ասըմ, ի՞նչ կա։

Ասըմ ա. — Թաքավորը սաղ ըլի։ Էկել եմ Գյուլինան-Բանովչին ուզեմ իմ տղին։

Ասըմ ա. — Շա՜տ լավ ես արել, նանի։ Դե, յավաշ Գյուլինան-Բանովչին կանչենք, տենանք ի՞նչ ա ասըմ։

Պառավն ասըմ ա. — Դո՛ւ գիտաս։

Մարթ են ղրկում Գյուլինան-Բանովչին կանչըմ են։ Գյուլինան-Բանովչեն գալիս ա թաքավորի կուշտը։

Թաքավորը ասըմ ա. — Հը, էս մեծ կնիկն էկել ա քեզ ուզի իրա տղին, կառնե՞ս։

— Թաքավոըը սաղ ըլի, — ասըմ ա, — ինչի՜ չեմ առնի, կառնեմ, համա դրա տղեն իմ հնարները որ հանի, ես էլ կառնեմ։

— Պառավ, — ասըմ ա թաքավորը, — լսեցի՞ր, որ իմ ախչիկը քու տղին առնըմ ա. մենակ քու տղեն պիտի գա ըստեղ տենանք, որ հնարները ասենք, տղեդ հանի, որ ախչիկը տամ տանի։

— Շատ լավ, — ասըմ ա պառավը, — էթամ ղրկեմ, գա։

Պառավը վեր ա կենըմ, էթըմ, հասնըմ տղի կուշտը։ Տղեն ասըմ ա. — Հը՛, նանի՛ ջան, ի՞նչ կա, ի՞նչ չկա։

— Տո եսի՞մ, իմ որթի, ես գիտամ ի՜նչ կա, էնա փիս են, է՛լի ասըմ ա, որ տղեդ պտի ըստեղ գա, որ հնարները ասենք, հանի, եննա մեր ախչիկը տանք իրան։

Ասըմ ա. — Շատ լա՜վ, էթամ։

Տղեն վեր ա կենըմ, էթըմ թաքավորի կուշտը, թաքավորն ասըմ ա. — Հը՛, դո՞ւ ես էն տղեն, որ իմ ախչիկը ուզըմ ես։

Ասըմ ա. — Ես եմ, թաքավորն ապրած կենա։

— Դե, — ասըմ ա, — գիտա՞ս ինչ կա, տղա։ Հըրե էն մեյդանըմը, հարիր խալվար ցորեն, հարիր խալվար գարի, հարիր խալվար էլ կորեկ իրար խառնած, մի տեղ շեղշ արած ա, էս մի քշերվա միչին թե իրարից ջոկեցիր՝ ախչիկը կտամ քեզ, թե չէ՝ գլուխդ կկտրենք, կդնենք էս բադանի վրեն։

Ասըմ ա. — Շատ լավ, թաքավորը սաղ ըլի։

Տղեն դուս ա գալի ու դուզ էթըմ գյամատունը, ասըմ ա. — Գյամչի, թաքավորը էս թամբահը տվել ա, ո՞նց անենք, ի՞նչ զդար ֆահլա բռնենք, որ մի քշերվա միչին իրարից ջոկեն: