Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/287

Այս էջը սրբագրված է

Դես են մտածըմ, դեն են մտածըմ, գյամչին ասըմ ա. — Թաքավորի որթի, էն ժամանակը որ մրչըմներին ճամփա շանց տվիր, ախր նրանք ասեցին, թե որ նեղ տեղը ընկնես՝ մեզ իմաց արա։

— Հա, — ասեց, — էդ լավ ես ասըմ, էդ լավ էլավ:

Մրչըմի ոտը իրար տվուց, աշխարքըմը էլ մրչըմ չկար, ինչ կա էկան։

Մրչըմներն ասեցին. — Հը՛, թաքավորի որթի, ի՞նչ նեղ տեղն ես ընկել։

Ասեց. — Մրչըմներ, ձեր ասսու սիրուն, ըսենց մի նեղ տեղ եմ ընկել, պըտի մի բան անեք։

Թե. — Ի՞նչ բան։

Տղեն ասեց. — Թաքավորը հարիր խալվար ցորեն, հարիր խալվար գարի, հարիր խալվար կորեկ իրար ա խառնել, պըտի ջոկեք, ջոկ-ջոկ շեղջ անեք։

Մրչըմները ասեցին. — Շատ լավ, դու արի մեզ տեղը շանց տու։

Թաքավորի տղեն դրանցից մի քանիսը վե կալավ, տարավ տեղը շանց տվուց, էկավ։ Մութն ընկավ. ինչ զդար մրչիմ կար՝ էկան, հ՚իրեք մասի բաժանվեցին, մի մասը ցորենը կրեց, մի մասը՝ գարին, մի մասը՝ կորեկը, տարան ջոկ-ջոկ տեղ շեղջ արին, ընենց որ իրա տակի ֆողն էլ մնաց տակին: Պրծան մրչըմները, մնաս բարով ասեցին ու գնացին։ Տղեն էդ քշեր ընչար լիս ղարավուլ մնաց, ասեց. — Չըլի թե թշնամին գա, խառնի։

Առավոտը լիսացավ, գնաց թաքավորի կուշտը, ասեց. — Թաքավորն ապրած կենա, համեցեք, տեհեք, ջոկել եմ։

Թաքավորը վե կալավ իրա նազիր-վազրին, գնացին տեհան ընենց մի ջոկել ա զարմանալի, իրա ղորթն էլ որ թոփ ըլեր, չէր կարա էդպես ջոկի։

Թաքավորն ասեց. — Ապրես, ա՜յ տղա, արժան ա որթի, քեզ։

— Դե, — ասեց, — գնա քու տեղը, քու մորն էլ եննա ասա գա։

Գնաց իրա մոր կուշտը. — Հը, — ասեց, — որթի ջան, ի՞նչ արիր։

Ասեց.— Նանի ջան, բանն աչող ա, էլի պտի գնաս թաքավորի կուշտը, տե՛ս, էլի ի՞նչ ա ասըմ։

Ասեց. — Շ՛ատ լավ, էթամ:

Պառավը հաքավ կրկին թամուզ շորերը, գնաց թաքավորի կուշտը, էս հետը առանց հրամանի նեքսև մտավ թաքավորի կուշտը: