Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/290

Այս էջը սրբագրված է

ասեցին. — Հը՛, թաքավորի որթի, ի՞նչ կա, ի՞նչ նեղ տեղ ես ընկել, որ մեզ ուզըմ ես:

Ասեց. — Ճանճեր ջան, ըսենց մի բան ա պատահել, պըտի օքնեք։

Ասեցին. — Շատ լավ, որ նրանք կէթան իքին, դու էլ հետները կէթաս, մենք էլ էրթկովը կգանք, որին որ վրա կտանք, նա ա Գլուլինան-Բանովշեն, կգաս ու ղայիմ կբռնես։

Առավոտը տղեն վե կացավ գնաց բաղը, տեհավ ախչկեքը էկան, քառասուն ախչիկ, մինը մնիցը սիրուն, իշկա էլ[1] մի տեսակ շորերով։ Տղեն ասեց. — Յարաբ աստված, ըստոնց ո՞րն ա Գյուլինան-Բանովշեն։

Ախչկերքը բարև տվին տղին, անց կացան։ Տղեն մտիկ արուց, տեհավ ճանճերը էկան, ճանճերն էն զդար շատ էին, որ արևի աղաքը առել էին, էկան էն ղդարն էլ[2] թափեցին Գյուլինան-Բանովշի գլխին։ Տղեն գնաց ու ձեռը բռնեց, ասեց. — Օրհնած ճանճեր, թողեք հեռացեք։

Ճանճերը թողին հեռացան։ Կուռը բռնեց, ասելոն, խոսալոն էկան թաքավորի կուշտը։

Թաքավորն ասեց. — Որթի, արժան ա քեզ իմ ախչիկը։ Հըմի, — ասեց, — որթի, ի՞նչ ես ասըմ, ուզըմ ես ըստե՞ղ կենաս, թե հետդ տանես։

Տղեն ասեց. — Թաքավորն ապրած կենա, ես էլ մի թաքավորի որթի եմ, պըտի տանեմ իմ հորը հանձնեմ։

Թաքավորն ասեց. — Շատ լավ, ընչո՞վ պըտի էթաք։

Ասեց. — Թաքավոր, ինձ գյամի ունեմ, ամեն ինչ պատրաստ, էթանք, տեհեք իմ գյամին:

— Դե՛հ, էթանք։

Թաքավոր-թաքուհի, իրա նազիր-վազիրը գնացին գյամին տենալու:

Գնացին հասան գյամու կուշտը, նի մտան գյամին, տեհան՝ օ՜ֆ, շատ լավ գյամի ա։ Ասեց. — Հավան եմ, որթի, լավն ա։

Էդտեղ նստեցին, հանգստացան, կերան խմեցին, ետ դառան: Թաքավորը իրա ախչկա բաժինքը պատրաստեց, տվեց տղին, ճամփու դրուց։

  1. Բոլորն էլ, (ծանոթ. բանահավաքի):
  2. Այնքանն էլ, (ծանոթ. բանահավաքի):