Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/294

Այս էջը սրբագրված է
22. ՀՐԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի մեծատուն կար, մի տղա ուներ՝ անըմը Հրայի, էտ հարըստի գործն էն էր, որ հ՚իրեն ամրարները ցորնով լիքը պահըմ էր, գալիս էր էն ժամանակը, որ ժողովուրթը նեղութուն էր քաշըմ, սելերը բարցըմ էր, տանըմ բաժանըմ։ Էլավ որ մեծատունը մեռավ, իրավունքը ընկավ տղի ձեռը։ Տղեն էլ հոր պես սելերը բարցըմ էր ցորնով, տանըմ բազարը, տալի աղքատներին։ Էտ մեծատունը մի արաբ ուներ՝ տան ղարավուլ, մեծատունը որ մեռավ, արաբի հ՚աշկն ընկավ մեծատան կնկա վրին։ Հ՚ինքն իրան մտածեց. «Էս կնիկն ա ու էս տղեն, հ՚արի մի ճար անեմ, էս տղան կորցնեմ՝ էտ կնիկն առնեմ նստեմ էս կարողութունի վրին»։

Մի օր գնաց աղի հետ բազարը, ճամփին ասեց. — Այ տղա, խի՞ չես պսակվըմ։

— Ընենց հարմարին ախչիկ չկա, որ առնեմ:

— Հ՚արի՛ քեզ մի լավ տեղ ղրկեմ. գնա Հուրի թաքավորի երկիրը, նրա ախչիկը առ բեր։ Հուրի թաքավորի ախչիկը երկնքի լիսնյակից սիրուն ա, չես կարալ էրկու ղանաթ հ՚էրեսին թամաշ անիլ։

— Ախար հեռու ա դրանց երկիրը, ոնց էթամ։

— Ես թահրը կասեմ։ Էթանք մի լավ ձի առնենք, վեր ունենք էս ձորըմը մորթենք, փորը դուս տանք, քեզ կոխեմ մեչն ու փորը կարեմ։ Ղշերը կգան, վե կանեն քեզ, կտանեն Հուրի թաքավորի երկիրը։

Տղեն հավատաց էտ արաբին, գնացին մի ձի առան, մորթեցին,