Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/299

Այս էջը սրբագրված է

Չաղլիքը ածեցին. ջիբիցը հատ հատ աբրըշըմի աղլուխ հանեց, աղլուխ թե աղլուխ, հ՚իրան թողին՝ աղլխին թամաշ արին։ Սկսեց հաղալը։ Ժողովուրթը իրար ին հեղտում, նի՚լնըմ ին հ՚իրար շալակ։ Հաղալուց ետո գլուխը բանցրացրուց, որ գլուխ տա, բոխաղը որ չտեհան՝ շատերի խելքը մաղվեց։ Հաղը պրծավ, էկավ կեսուրին ասեց, թե. — Գնանք, որ կտրեք, ես էլ մնալ չեմ։

Թաքավորն ասեց կեսուրին. — Որ չմնա, դու տար, ետ դառ հ՚արի։

Կեսուրը հարսին տարավ տուն, հ՚ինքը ետ դառավ էկավ։ Հարսը էտ հրոպպեին շորերը փոխուց, հ՚իրա արաբղզու շորերը հաքավ, ձին դուս քաշեց, նի էլավ՝ գնաց դըբա իրա հոր քաղաքը:

Հրալին հ՚առավոտը էկավ տուն, լաց էլավ, հա՛մա ինչ արած՝ «Գետտի ղյուլ, գետտի բիլբուլ, իստար աղլա, իստար գյուլ»[1]:

Տղեն հ՚առավոտենց վե կացավ, նստեց ձին, հարփած մարթի նման ընկավ ճամփեն, գնաց։ Ճամփեն մոլորեց, օխտը օր, օխտը քշեր անհաց-անջուր քշեց՝ դուս էկավ Հալապ։ Հարցրեց մի բաղպանի թե. — Հուրի թաքավորի երկիրը ո՞ր ճամփով են էթըմ։

— Է՜, ախպեր ջա՛ն, — ասեց, — կորցրել ես ճամփեն, հըմի վաղուց հասած պըտի ըլեիր ընտեղ։

— Ի՞նչ կուզես՝ ինձ տանես հասցնես Հուրի թաքավորի քաղաքը, իմ խելքը գլխիս չի։

— Որ ըտենց ա, հ՚արի էս քշեր իմ կշտին կաց, հ՚առավոտենց քեզ ճամփա քցեմ, ինձ մի ախպոր տղա ունեմ, հ՚ամեն ճամփա ճանանչըմ ա, ինչ կտաս տու, նա քեզ կտանի կհասցնի տեղ։

Քշերը ըտեղ կացավ ղոնաղ, տղի վրեն տարի հ՚անց կացավ։ Լիսը բաց էլավ՝ բաղպանը գնաց ախպոր տղին վե կալավ բերուց, տեհավ որ մի դալուղանլու տղա ա, ընկան ճամփա գնացին։ Գնացին հասան Հուրի թաքավորի քաղաքը։

Տղին մի բան տվուց ետ դարձրուց, հ՚ինքը գնաց դուզ ախչկա օթախը։ Հ՚իրիկուն էր։ Ակուշկից տեհավ, որ մի ջահել տղա կնկա հետ հաղ էր անըմ։ — Հե՜յ վախ, — ասեց, — կնկանն էլ էյթիբար չկա:

Ուզեցավ նետով տա՝ կշտի տղեն սաբրն էկավ, ասեց. — Հըլա

  1. Գնաց վարթը, գնաց սոխակը, ուզըմ ես լաց իլ, ուզում ես ծիծաղա, (ծանոթ. բանասացի):