Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/301

Այս էջը սրբագրված է
23. ԱՎՉՈԻ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի ավչի կըլի, կունենա մի հատ տղա։ Ավչին որ կմահանա, կնիկը շատ խելքով կըլի, տղին կըտա ուսումնարան: Էս տղեն շատ հ՚աչող կըլի, շատ լավ կկարթա։ Կդառնա տասը-տասնըհինգ տարեկան, ուսումնարանից գալու վախտը էրեխեքը վեքի հաղալուս կըլնեն, Ավչու տղեն կգա, վիքանը չուռ կանի. էտ տղեքը ուշունց կտան դրան։ — Քու ավչու ըսենց ընենցը, խի՞ ես մեր վիքանը չուռ անըմ։

Ավչու տղեն վիքանը վե կքցի, սիրտը լիքը կէթա տուն։ Մերը կհարցնի, կասի. — Որթի, խի՛ ես լաց ըլըմ:

Կասի. — Մե՛ր, ես ո՞ւմ տղեն եմ։

Կասի. — Ավչու տղեն ես։

— Իմ հորը, — կասի, — ի՞նչ ունի։

Կասի. — Մի թվանք, մըն էլ մի հատ դարրա[1]։

Կասի. — Տո՛ւր, ես պըտի էթամ ավ անեմ։

Կասի. — Գնա կարթա՛:

— Չէ՛, — կասի, — հերս ինչ արհեստ բանացրել ա, ես էլ էն արհեստը պըտի բանացնեմ։

Կասի. — Ո՛րթի, մեխկը քու շըլինքը։

Կտա թվանքը տղին. կհազրվի, կէթա ավ։

Մերը շատ խելքով կըլի, ինքը՝ ռամդար, կասի. — Ո՛րթի, որ

  1. Վառոդակալ, (ծանոթ. բանահավաքի):