Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/302

Այս էջը սրբագրված է

էթըմ ես, ինչքան ման գաս քշերը արի տուն, չըլի թե չոլըմը կենաս։

Տղեն ամեն օր ավղուշութուն կանի, քշերը կգա տուն։

Օրերի մի օրը, կասեն՝ Մասսու գոշումը ջեյրաններ շատ ա ըլըմ, տղեն վե կկենա կէթա Մասսու սարը, շատ ման կգա, ձեռը ավ չի ընկնի։ Իրիկունը մութը կընկնի՝ կմնա մեշըմը. կէթա մի ծառի փըթրըկի մեչ տազ կանի։ Քշերվա մի վախտը մտիկ կտա, որ մի լիս դըբա իրան ա գալի։

— Այ հա՜յ, — կասի, — էս ջանավար ա, կգա՝ ինձ կուտի։

Թվանքը ձեռին հազիր կպահի։ Կտենի, որ ջանավարը գալիս ա դըբա իրան, թվանքը կքտշի վիրի ոտը, կտա ջանավարին վե կքցի։ Կլիսացընի էտ քշեր ըտեղ. հ՚առավոտը վե կկենա կէթա կտենա, որ ջանավարը Շամ-չրաղն ինքն ա, կքերթի էտ ջանավարին, փոստը կոլորի, կդնի ղոլթուղը՝ կէթա։

Կբերի տուն, մերը կասի. — Խի՞ մնացիր քշերը դրսևը:

— Կասի. — Մե՛ր, իմ բերած ավը էս ա, պըտի տանեմ թաքավորին փեշքաշ անեմ:

— Տա՛ր, — կասի, — ո՛րթի, տանես էլ փոշմանութուն ա, չտանես էլ փոշմանութուն ա։

Առավոտը տղեն վե կունի էտ փոստը, կտանի թաքավորի ամարաթը. նազիրը կասի. — Էտ ի՞նչ ա, Ավչու տղա։

— Կասի. — Փոստ ա, բերել եմ թաքավորին փեշքաշ անեմ։

Նազիրը որ կտենա Շամ-չրաղի փոստը. — Ավչու տղա, ա՛ռ հարիր մանեթ փող տամ, էտ փոստը տուր ինձ։

Կասի. — Թաքավորը որ ինձ փող էլ չտա, ես պըտի փեշքաշ անեմ թաքավորին։

Կտանի, փեշքաշ կանի թաքավորին։ Թաքավորը շատ կուրախանա, կասի. — Նազի՛ր, տար իմ խազնիցը Ավչու տղին բավականին փող տուր։

Կտանի էս նազիրը, էտ տղին խռովածի պես կքաշի էրկու սիլլա կտա ու էրկու կոպեկ փող։

Էտ տղեն ամոթու թաքավորին չի ասիլ, բաց կթողա, կգա իրանց տուն։

Մերը կասի. — Որթի՛, ինչ տվուց թաքավորը։

Կասի. — Նազրի տունը քանդվի, տվուց էրկու սիլլա, էրկու կոպեկ փող։