Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/311

Այս էջը սրբագրված է

Թաքավորը իրան վազրի, նազրի հետ խոսաց, ասեց. — Ո՞նց անենք, որ մեր ախչիկը չտանք էտ աղին։

Նազրների մեկը վե կալավ ասեց. — Թաքավորն ապրած կենա, բեր դրանց հըմար մի ճաշ պատրաստենք, ինչքան ղոշունիդ հաց ա էթըմ, էտ զդար հաց պատրաստենք, ինչքան միս ա էթըմ, ինչքան բրինձ ա էթըմ, ըդարը պատրաստենք, ասենք. «Թե կերա՛ք, ախչիկը կըտանք, թե չկերաք՝ ախչիկը չենք տա, ձեր գլուխը կկտրենք»։

Էկավ էս գլխի վրին ցից ըլնողը վեր էկավ, ասեց. — Ախպերտինք, շատ դժար ա ձեր բանը։

Ավչու տղեն ասեց. — Խի՞ դժար ա։

Ասեց. — Թաքավորը մասլահաթ ա արե, որ իրա ղոշնին ինչ զդար հաց ու խորակ ա էթըմ, էն զդար ձեզ տա, թե ուտեք՝ ախչիկը կտա, թե չուտեք՝ գլխներս պըտի կտրի:

Էտ շատ հաց ուտողը ասեց. — Թող էտ գա իմ ջանին, ես մենակ կուտեմ։

Թեք ընկան քնեցին: Առավոտը վե կացան, թաքավորը հրավիրեց։ Գնացին հեռու նստեցին, էտ շատ հաց ուտողը կաննեց հ՚առաչ, հացը բերին՝ ճխտեց պլտուխը, սալով միսը բերին՝ ճխտեց պլտուխը, սինով փլավը բերին՝ ճխտեց պլտուխը, մի կողմից ձեն ա տալիս. «Սոված մեռա»: Թաքավորի պատրաստած կիրակուրը քոմմա կերավ:

Թաքավորը էն մնացած հինգ ախպորը բերուց օթախը կանոնավոր ճաշ տվուց:

Էկավ իրիկունը մթնեց, որ պետք ա քնեն, էտ գլխի տնկվողը էլեդ տնկվեց: Թաքավորի մասլահաթը էս էր, որ առավոտը փահլըվան ուզենք, կոխ պրծնեն։ Ուներ թաքավորին մի հատ առյուծ, կապած, խամ, որի վրին բաց թողա՝ կճղի: Էտ գլխի ցից ըլողը վեր էկավ, ասեց. — Ախպերտինք, մեր գործը շատ դժար ա, վե՛րեք փախչենք:

Ասեցին. — Ընչի՞ հըմար փախչենք։

Ասեց. — Մեզանից առավոտը փահլըվան պըտի ուզի, մի հատ առյուծ ունի, բրախ կտան, մեզ կճղի:

Էն ծառ քոքահան անողը ասեց. — Էտ իմ հ՚աշկի վրա, արխեին քնեք:

Առավոտը լիսացավ, թաքավորը կանչեց. — Պըտի փահլըվան բերեք, իմ փահլըվանի հետ կոխ բռնի, թե չէ՝ գլխներդ կկտրեմ: --46.71.202.145 19:41, 14 Մարտի 2015 (UTC)