Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/322

Այս էջը սրբագրված է

Տղեն տարավ, դուռը բաց արեց, ասեց. — Աղա , բերել եմ:

Ասեց. — Տա՛ր, պետքը չի։

Տղեն ետ դարցրեց, բերեց, ոններն ու բերանը արձակեց, բրախ տվեց։

Էքսի առավոտը աղեն ասեց. — Էս շատ դժար էլավ, որտեղ ղրկեցինք, էկավ։ Էս հետ, նոքարներ, ընենց տեղ պետք ա ղրկենք, որ էլ ետ չդառնա։

Նոքարները էլեդ հաց պատրաստեցին, մարթիկ կանչեցին։ Էլեդ թոփալն էկավ, ասեց. — Ես կղրկեմ ընենց տեղ, որ էլ չի գա։

Ասեցին. — Ո՞ւր կղրկես։

Ասեց. — Ղրկենք Մուրզեն բերի, որ կխոսի՝ չի երևա, գործ կանի՝ էլի չի երևա։

Առավոտը կանչեցին տղին, ասեցին. — Որտեղ ըլի, պետք ա էթաս Մուրզեն բերես, որ չբերես՝ քեզ քյալլա կանենք։

Տղեն էկավ կնկա կուշտը, ասեց. — Աղեն ըսենց մի տեղ ա ղրկըմ, որ էթամ Մուրզեն բերեմ։

Կնիկն ասեց. — Մարթ, էտ իմ բանը չի, դու պըտի էթաս, առ էս կծիկը, դի՛ր գետինը. նա քու առաչին կէթա, որդի կկայնի, էն իմ քվոր տունն ա, քիրս կգա քեզ հետ կբարովի, կասես. «Էկել եմ Մուրզեն տանելու»։

Տղեն վե կալավ կծիկը, քցեց գետինը, կծիկը գնաց, տղեն եննուցը։ Գնաց կծիկը կաննեց մի տան առաչի, ըտեղից մի ախչիկ դուս էկավ, տեհավ որ իրա քվոր մարթը ըտեղ կաննած ա։

Ասեց. — Բարև էս էկե դու փեսա, էս ո՞ր քամին ա պտտել, որ էկել ես։

Ասեց. — էկել եմ Մուրզի հըմար։

Ասեց. — Համփերա, տենամ Մուրզեն որտեղ ա։

Գոռաց, ինչքան գետերըմ, ծովերըմ գորտ կա, հավաքվեցին, ըտրանցից խաբար առավ, թե՝ Մուրզեն ձեր միչի՞ն ա։

Ասեցին. — Մեր կշտին չի։

Ասեց. — Գնացե՛ք, ազատ եք։

Գորտերը գնացին. էտ տղին առավ նեքսև, հաց դրեց՝ կերավ։ Կերավ պրծավ՝ էտ ախչիկը ասեց. — Էտ կծիկը կքցես, կէթա կկաննի քվորս տան աղաքին, քիրս ըտեղ դուս կգա, կհարցնես թե՝ Մուրզեն ձեր կշտին ա, թե չէ։

Տղեն վե կալավ կծիկը, քցեց գետինը, ինքն էլ գնաց ետևից։