Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/338

Այս էջը հաստատված է

Ասին․— Պըտի էթանք, ման գանք քու ամարաթը։

Հալիվորը մատը կծեց, ասեց.— Կա՝ չկա ըստոնք իմ ախչկա հըմար են էկել։

Ճարը կտրվում ա՝ թողում ա, որ էթան ման գան։ Սաղ օթախները ման են գալի՝ իրանց մարալին չեն քթնում. գալիս են կաննում մի դռան առաչ, նի են մննում էտ օթախը, ինչ տենում. մի ախչիկ, որ չուտես, չխմես՝ կաննես նրա էրեսին թամաշ անես․ նա որ ման էր գալի՝ ոնների տակին ծաղիկներ էր բսնում։

Թաքավորի տղեն ասում ա.— Իմ մարալը էս ա՝ որ կա։

Ըտեղ արի տես, որ վեզրի սրտին խանչալ տաս, արին չի կաթա։ Ինչ աներ, թաքավորի տղեն էր, որ մի բան բեյինն ընկներ, էլ ձեռ չէր քաշի։

Թաքավորի տղեն ախչկա հորը ասեց.– Ա՛յ հեր, ես քու ախչիկդ ուզում եմ, պըտի տաս։

Հերն ասեց թե.— Ինձ քցես՝ ես կտամ, համա իրավունքը իրա ձեռին ա, իմ փայս աստված օրհնի։

Թաքավորի տղեն էկավ ախչկանն ասեց.— Ես քեզ ուզում եմ, կամք տալիս ե՞ս։

Ախչիկն ասեց.— Ես կամք տալիս եմ, համա ես անգլուխ ախչիկ չեմ, գնա հորիցս ուզա։

Տղեն էկավ հոր մոտը, ասեց․— Ախչիկդ կամք տվեց․ քցել ա քեզ, դու էլ օրհնող իլ։

Հերն ասեց.— Աստված օրհնի, մի բարցի ծերանաք։

Թաքավորի տղեն ուզում էր հենց էտ սհաթին առնի իրա հարսնացուն ու էթա, համա վեզիրը ասեց.— Ըտենց բան չիլնի․ էթանք թաքավորին ասենք, նրա խորուրթն էլ առնենք, ետո զորքով, զոշունով, դհոլ-զուռնով, քեֆ ու ուրախութունով գանք մեր ամանաթը տանենք։

Թաքավորի տղեն ռազի կացավ, մնաս բարով էլան, ձիանը նի էլան, գնացին։ Գնացին թաքավորի կուշտը։

Թաքավորի տղեն ասեց.— Մի ախչիկ եմ քթել, կուզես՝ էն ա, չես ուզի՝ էն ա։

Թաքավորը թաքուն կանչեց վեզրին, ասեց.— Էտ ի՞նչ թավուր ախչիկ ա, որ ըտենց սիրտը կպել ա։

Վեզիրն ասեց.— Էնա կբերես, կտենաս. սարի, ձորի մեչ ապրողը ի՜նչ կըլնի։