Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/340

Այս էջը հաստատված է

Օրերից մեկ օր մի վաճառական էկավ էտ ախպրի մոտը վեր էկավ։ Սկսեցին հաց ուտիլը։ Վաճառականը մի կտոր հաց քցեց իրա թուլի հաղաքը. թուլեն հացը վե կալավ, գնաց ձեռաց ետ դառավ էկավ։ Մեկ էլ հաց քցեց, էլի առավ գնաց, էլի ձեռաց ետ դառավ էկավ, մեկ էլ քցեց՝ էս անգամ ասեց.— Տղերք, մեկդ վե կացեք տեհեք, էս շունը հացը հ՝ո՞ւր ա տանըմ։

Թուլի եննուցը մեկը գնաց, գնաց տեհավ, որ մի տկլոր, քոռ ախչիկ վեր ընկած ա, թուլեն հացը բերում տալիս ա դրան։ Էտ մարթը հետ ա դառնում, գալիս ա աղին ասում ա.— Աղա, մեր թուլեն հացը տանում ա ընտեղ մի քոռ, տկլոր ախչիկ կա, տանում ա ընդրան ա տալի։

Աղեն ասում ա.— Գնացեք, էտ ախչկանը բերեք։

Էթում են, բերում են։

Վաճառականը ասում ա.— Իմ բալես, դու ո՞րդիանցի ես։

Ախչիկն ասում ա.— Էս թաքավորի քաղաքիցն եմ։

Վաճառականը ասում ա․— Բա՛լա ջան, ես էթում եմ էտ քաղաքը, քեզ հետս կտանեմ։

Աղեն ասում ա. — Տունդ գի՜դում ես։

Ասում ա.— Գիդում եմ, դու տար ինձ քաղաքի ղրաղին բաց թող, ես կէթամ կքթնեմ։

Վաճառականը վեր’նում ա էտ ախչկանը, տանում ա քաղաքի ղրաղին վեր ա գնում, մնաս բարին ա անում. էթում։

Էտ ախչիկը էթում ա մի դուռ ա ծեծում․ մի պառավ ա դուրս գալի.— Որթի, ի՞նչ ախչիկ ես։

Ախչիկն ասում ա.– Նանի, կա՞րաս ինձ տուն առնես։

Պառավն ասում ա.— Ա՛յ բալա, ես մի քյասիբ կնիկ եմ, քեղ ո՞նց տուն առնեմ։

Էտ վախտը ախչիկը ջեբիցը հանում ա մի բուռ ոսկի, տալիս ա պառավին։ Պառավը ասում ա.— Վա՛յ, ես քեզ ղուրբան, քու չարը տանեմ, քեզ էլ հ՝ո՞ւր թողամ էթաս, քու էկած ճամփին ղուրբան, ա՛րի նեքսև։

Վարդիթերը ասում ա.–Նա՛նի ջան, վախիլ մի՛, ինձանից քեզ վնաս չի գա, ժամանակին քեզ կհարստացնեմ, հըմի գնա մի կուժ ջուր բե, ես պըտի լեղանամ։

Պառավը վե կալավ կուժը, գնաց ջուրը բերեց։