Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/341

Այս էջը հաստատված է

Պառավը որ ջուրը բերեց, ախչիկն ասեց․— Նանի ջան, դու գնա քու բանիդ, ես ըստի կլեղանամ, մի վախտից հետո կգաս։

Ախչիկը լեղացավ, սաղ ջուրը ոսկի ու արծաթ դառավ․ պառավը էկավ՝ ի՜նչ տեհավ, սաղ պուճախը ոսկով ու արծաթով լցրել ա, շատ ուրախացավ, ասեց.— Ա՛յ բալա, էտ ո՞նց արեցիր, որ ջուրը ոսկի դաոավ։

Ախչիկն ասեց.–Հըլա որտե՜ղ ա ոսկին ու արծաթը․ դու կռիդ ղվաթ տուր, ջուր բեր, ես էլ ոսկի ու արծաթ շինեմ։

Պառավի բանը էն էր, որ առավոտը քշերհանա վեր էր կենում, կժերը առնում, տարի օրը ջուր էր կրում։

Ախչիկն էլ մի յանիցր ոսկի ու արծաթ էր շինում։

Օրերիցը մեկ օրը ախչիկը պառավին ասեց․– Նանի ջան, ձեր քաղաքըմը ինջիներ կըլնի՞,։

Պառավն ասեց.– Խի՞ չի ըլնի։

Ասեց.– Դե որ կա, գնա կանչի, թող գա, մի լավ ֆասադ քաշի, քեզ հըմար մի ընենց շենլիկ պըտի շինեմ, որ քաղաքըմը թայը չքթնվի։

Պառավը վե կացավ գնաց ինջիներին բերեց։ Ինջիներն էլ ֆասադը տվեց, գնաց։

Էքսի օրը ախչիկը պառավին դրդեց էլեդ քաղաքը ֆահլա, րաննահ, ուստա, քարտաշ չթողեց, որ հավաքեց բերեց։

Բերեցին էրկու ամսեն վրա ընենց շինութուններ շիներ, որ սաղ քաղաքումը ասելիք էլավ։ Էտ պալատների մեչն էլ բերեցին խալ ու խալիչերով փովասկեցին, սկսեցին գյանր քաշել։

Ախչիկն ասեց․— Նանի ջան, հո էլ պակաս բան չմնա՞ց։

Պառավն ասեց.– Որթի ջան, մի բան ա պակաս մնացել՝ որ իմ ջանին դարդ ա ըլել, քշեր ու ցերեկ մտիցս չի էթում։

Ախչիկն ասեց․– Էտ ի՞նչ բան ա, որ էս հանքին գյանքի միչին մտիցդ չի էթում։

Պառավն ասեց.– Որթի ջան, քու հ’աշկ չունենալը ինձ հըմար սարի դդար դարդ ա։

Ախչիկն ասեց․— Նանի ջան, էս քշեր ես մի էրազ ի տեհել․ էրազումս հ’ախպուր ի գնացել․ ըտեղ իմ հ’աշկերը էրկու հատ աղունիկ ուզում ին սաղացնիլ։

Ախչիկն ասեց․— Նանի ջան, բա ձեր քաղաքըմը մի հ’ախպուր չկա՞։