Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/349

Այս էջը հաստատված է

էկավ, տեհավ որ քիրը շինել ա մի ոսկե խոնչա, մի ոսկե կաքավ, ոսկե ճուտերը հետը ֆռռում են։ Ախպերը որ տեհավ, զարմացավ, ասեց.— Ա՜յ հա՜յ, էս հո իմ հոր ախչիկը չի որ ես չառնեմ, տամ ուրիշին. հազիր ըսենց հունարով ախչիկ ա` ես կառնեմ։

Ախչիկը տեհավ, որ ախպոր միտքը փոխվեց, ասեց.— Ախպե՛ր, ուրիշ բան մի մտածի, էլի ես քու քիրն եմ, դու իմ ախպերն ես:

Վե կալան էտ խոնչեն ղրգեցին թաքավորի տունը։

Թաքավորը որ տեհավ` ասեց.— Օխտը էս ախչիկն ա, մին իմ տղեն։

Բերին նշան դրին։

Հարսին բերին իրանց տունը, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին։

Էտ խեղճ հարսը իրա ախպոր չադրումը ինչ խոսացել էր, էն էր չէր կարում խոսար, իրանց կեսառանց տանը էլ չխոսաց։ Էտ հարսը էկավ իրեք փոր էլ էրեխա բերեց, հլա չէր խոսում։

Վերչը իլլաճը կտրվեց, գնաց հոր կուշտը ասեց.— Ա՜յ հեր, իմ կնիկը ինչ բերել եմ, էն օրվանից ինձ հետ չի խոսացել։

— Այ որթի, հարցրա՛, կարելի ա մի դարդ ունի, որ չի խոսում: Յա թե չէ գնա բազարը, էրկու ոսկե խնձոր առ, տար մինը տուր մենձ տղիդ, մինը միչնեկին. դու դուս արի, դռանը անգաշ դիր. տես քու կնիկը խոսը՞մ ա, թե չէ։

Տղեն գնաց բազարը, էրկու ոսկի խնձոր աոավ, բերեց մեկը մենձ տղին տվեց, մեկը միչնեկին, ինքը հէլավ դուս, դռան ետևը կաննեց։

Տեհավ որ պուճուր էրեխեն էկավ, որ խնձորը միչնեկից խլեր, իրար հետ կռիվ արին, էն դիհան մերը ասեց.— Ձեր հերը մեռնի, խի՞ էր էրկուսն առնում, թող իրեքն առներ, որ կռիվ չանեիք։

Ըտեղ թաքավորի տղեն մտավ նեքսև.— Ա՛յ կնիկ,— ասեց,— որ լիզու ունես, խի՞ չես ինձ հետ խոսըմ։

Ասեց.— Ո՞ր օրը նստեցիր հարցրիր, թե՝ կնիկ, քու դարդն ի՞նչ ա, որ ես էլ քեզ ասեի։

Նոր նստեցին, ինչ որ գլխիցը անց էր կացե պատմեց մարթին։

Տղեն էլ գնաց իրա հորը պատմեց։

Հերն ասեց.— Ա՜յ, հա՜յ, — ասեց,— իմ հարսի դարդը էտ ա,— ասեց,— վախենըմ ա, որ Հարամբաշին գա իրան սըպանի՞, ես կշինեմ քառասուն ատեժանի տներ, քառասնի փիլաքաններն էլ նեքսևիցը