Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/351

Այս էջը հաստատված է

Էտ մարթը ձեռով գետինը փորեց, տեհավ որ ջուր դուս էկավ. հ’աշկերն էլ ջեբին էր, հանեց դրեց տեղը, էտ ջուրն էլ քսեց հ’աշկերին. տեհավ, որ լավացավ: Փառք տվեց ասսուն, վե կացավ գնաց ջաղացի քարը վե բերեց, տեհավ տակը էրկու պղինձ ոսկի կա։ Էտ ոսկին վե կալավ, գնաց էն սարը, չոբանի կուշտը. շունը վրա հասավ` ուզըմ էր կծի, չոբանը չթողաց։

Ասեց.— Ա՜յ չոբան, էտ շունը ծախու չի՞:

Ասեց.— Չէ՛ ծախու չի:

Ասեց.- Էտ շանը հարիր մանեթ կտամ, որ տաս ինձ։

Չոբանը հարիր մանեթի ձենը որ լսեց, ձեռները դողաց, ասեց.— Դե՛ տուր։

Ասեց.— Ա՛ռ։

Հանեց հարիր մանեթ տվեց, շունը ձեռիցն առավ, վե կալավ գնաց։

Գնաց մի գեղ, ընտեղան մի աման վե կալավ, տարավ էտ շունը մորթեց, արինը քամեց էտ ամանի մեչը, վե կալավ գնաց էն թաքավորի քաղաքը։

Ասեց.— Ես էս թաքավորի ախչկանը կսաղացնեմ։

Գնաց թաքավորի տունը, թաքավորին գլուխ տվեց, ձեռները կապեց, կաննեց։

Թաքավորն ասեց.— Ա՛յ տղա, կարա՞ս իմ ախչկանը սաղացնես:

Ասեց.— Խի՞ չեմ կարա, էկել եմ սաղացնելու։

Ասեց.— Դե որ սաղացնես` իմ ախչիկը կտամ քեզ։

Արինը վե կալավ էտ տղեն, գնաց մտավ էտ թաքավորի ախչըկա օթախը։ Բերեց ախչկանը կաննացրեց, արինն ածեց գլխին, սաղ ջանը արին էլավ, սկսեց ուռիլը. ուռեց, ուռեց, մեկ էլ տրաքեց։ Տրաքեց, խրխին ընկավ էն դիհը, ախչկա ուշն էկավ տեղը. տեհավ էտ տղին` ամանչեց, ուշունց տվեց, թե անամոթ, խի՞ ես ըստեղ կաննել: Նա էլ դուս էկավ օթախիցը։

Խաբարը գնաց թաքավորին, թե աչքդ լի՛ս, ախչիկդ սաղացել ա։ Նա էլ ուրախացավ, էկավ ախչըկա կուշտը, տեհավ որ տկլոր ա, ասեց, որ շոր հաքցնեն։

Բերին շոր հաքցրին, տարան օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, էտ տղի հետ պսակեցին։