Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/359

Այս էջը հաստատված է

սաղի[1] հ’աշկերտ, մինը գնաց լոխմանի[2], մինն էլ գնաց աստղապաշտի։ Էտ իրեք տղեն իրեք տարի ծառայեցին։ Օրերի մի օրը էտ իրեք տղեն հ’իրար կուշտ էկան։

— Մեր հերերը լավ անխելք մարթ են ըլել,— ասեց էն մի տղեն։

— Ընչի՞ հըմար, ա՜յ տղա։

— Դե մի ախչիկ ա, կուզեին մնիս՝ կէթար, էլի։ Բոլ չի ըստի ծառայենք մենք։

Էն մինը թե․— Տղե՛ք, հըլա համփերեք, հ’իրիկվա աստղը ճառագայթելու ժամանակն ա, թող ես տենեմ էտ ախչիկը կա՞, թե կա ոչ։ Թե չէ մեր ծառայութունը զուր ա։

— Օ՜ֆ տղեք, շատ յաման հիվանդ ա, ափսո՜ս, ափսո՜ս, հազար ափսոս, ինչ ախչիկ է՜ր։

— Ախ,— ասեց լոխմանի հ’աշկերտը,— մի պարաշոկ դեղ տայի կլավանար, անտեղի մեռնիլ պըտի։

Սաղին ասեց.— Տո՛ւր ես տանեմ, մին չի՞։

Սարքեց դեղը տվուց սաղին․ սաղին առավ հասցրուց ախչկանը՝ ախչիկը լավացավ։

— Դե ախպեր,— ասեց լոխմանի հ’աշկերտը,— վե կաց էթանք՝ տենենք էտ ախչիկը լավացե՞լ ա։

Էկան, տեհան լավացել ա։

Էտ իրեք տղի հերերն էլ էկան։

— Ի՞նչ եք ասըմ,— ասեց ախչկա հերը,— էտ ախչիկը հո իրեքիդ տվողը չեմ։ Ինչ տղա որ հ’ուսումից թեզ դուս ա էկել, էտ ախչիկը նրանն ա։

Սաղին ասըմ ա.— Իմն ա էտ ախչիկը, ես եմ դեղ բերել՝ լավացրել։

Լոխմանի հ’աշկերտը ասեց․— Իմն ա, ես եմ դեղը տվել, որ տայի ոչ, ո՞նց կլավանար էտ ախչիկը։

Աստղապաշտն ասեց.— Իմն ա, ի՛մը, ես որ իմանայի ոչ, թե հիվանդ ա, դուք ի՞նչ կարայիք անիլ։

Խառնվեցին հ’իրար։

— Ջահել թաքավորի տղա, էտ ախչիկը ո՞ւմը կհասնի դե վճռեցեք։

  1. Քաջընթացիկ (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Բժշկի (ծանոթ․ բանահավաքի)։