Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/36

Այս էջը հաստատված է

քառասուն բեռն էլ քեչա, քառասուն բեռն էլ կաշի», ասա՛. «Տարեք ըտեղ վե դրեք, ես կէթամ ղսրախները կբերեմ»։

Տղեն գնաց թաքավորի կուշտը, ոնց որ ձին սարվացրել էր, ընենց էլ տղեն թաքավորին ասեց։

Թաքավորն ասեց. — Շա՛տ լավ կըլի, շատ քշերով կղրկեմ, կէթա։

Տղեն ետ դառավ, էկավ հ՚իրա խանը: Թաքավորը թադարեքը տեհավ, հ՚առավոտը ղրկեց գնաց։ Տղեն էլ ձին նի էլավ ու գնաց դըբա Կարմիր ծովը։

Որ ծովին մոտեցան, ձին ասեց. — Տղա՛, էն որ ասըմ են քառասուն հատ ա, քառասուն հատ չի, եռեսունը իննը հատ ա, մինը մերս ա, եռեսունը ութը՝ քիրս, ես կենտ տղա ի, ինադ արի, էս եռեսուն տարի ա ընկել եմ հորդ ձեռը. հըմի մերս ասըմ ա. «Ա՜խ տղես եփ ընկնիլ պըտի ձեռս, որ թիքա-թիքա կոտորեմ»։ — Ետև ասեց. — Ես ծովի ղրաղին թեք կընկնեմ. սըֆթա կբերես բուրթը վրա կտաս, ետո էլ քեչեն վրա կտաս, քեչիցը ետն էլ կաշին վրա կտաս, կէթաս հեռու տափ կկենաս. ես, — ասեց, — մի բարակ կխրխնջամ, ծովն հ՚իբար գլխով կդիպչի, ալեկոծըմ կըլի՝ չվախենաս. ետև մերս,— ասըմ ա,— ծովիցը դուս կգա, էն ինչ քվորտինքս են, մի ղիհ կկաննեն՝ լաց կըլեն, էն ինչ մերս ա՝ վրա կպրծնի ինձ, որ քրքրի. սըֆթա կաշին վե կունի իմ վրիցս դեն կքցի, խոսալ չես, քեչեն էլ վե կունի՝ դեն կքցի, խոսալ չես. կհասնի բրթին՝ բրթի կեսն էլ որ դեն կածի, կբեզարի, մի՛ կճլըմկոտա, էն վախտը հասի, ոտդ դի օրզանգուն, նի՛լ վրին, ղայիմ նստի, էն վախտը, — ասեց,— նա հավալամիշ կըլի, նի կըլի երկինքը, որ քեզ օթը խաշի, իսկը[1] կընկնես փորատակը, նա երկնքիցը վե կգա, կբերի որ տա գեննովը՝ նի մննես գեննի տակը, կըթռչես, տղամարթի պես թամքի միչին կնստես։ Որ նստեցիր, մի ընենց ղամշի կտաս փորատակին, որ կերած կաթը պնչերով վե գա, ընդուց ետը, — ասեց, — կասես. «Տերդ ես եմ», դըվորը քշես՝ դենը կէթա։ Քվորտինքս էլ, ես էլ կընկնենք եննուցդ, կգանք։

Էտ տղեն, ոնց որ ձին ասել էր, ընենց էլ կատարեց, ղսրախը նի էլավ՝ հ՚իրա քուռակները հետը բերուց թաքավորի գոմըմը կապեց։

  1. Իսկույն