Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/363

Այս էջը հաստատված է

Աղլուխը բռնեց, լաց էլավ կնիկը․ «Փա՛ռք քեզ, անմահ թաքավոր, ըտ էլ ինձ ղսմաթ արիր»,— ասեց մտքի մեչը։

— Ես ուզըմ եմ էն տղեն, թաքավո՛ր։

— Վա՜յ, վա՜յ, ափսո՜ս թաքուհի մեր ախչիկը, որ խելք ունի ոչ մեր փեսե՜ն։

— Դե՛, որթի ջա՛ն, վե կալ։

Վե կալավ բաժինքը, ախչիկը, էտ նոքարը, ահագին ղոշուն հետը, գնաց։

Նոքարն էկավ, ասեց․— Թաքավորի տղա, որ էտ լավութունը ինձ արիր, թող թաքավորը ինձ մի հատ ձի տա, նի’լնեմ, հետներդ գամ, ոններս ցավըմ ա, կարալ չեմ ոտով գալ։

Մի ձի էլ տարան տվին, նի էլավ, էկան հասան սովդաքյարի չայիրը։ Ղոշընին ետ դարցրուց։ Սովդաքյարի տղեն տեհավ, էս հ’իբանց չայիրն ա։

— Վեր էկեք ըտեղ,— ասեց սովդաքյարի հարսը, նոքարն էկավ ձիու օրղանգուն բռնեց, վեր էկավ։

— Շո՛ւն շան որթի, օրղանգուն ըտե՞նց կբռնեն,— ասեց սովդաքյարի հարսն ու էտ նոքարին մի սիլլա տվուց։— Դե դուք ըտեղ հաց քցեցեք, ընչանք ես գամ։

Սովդաքյարի հարսը ընենց գնաց կեսուր-կեսառի կուշտը, որ նստած չայ ին խմըմ։

— Կնիկ, էս էկողը հենց ընենց ա գալի, որ մեր շլինքը կտրիլ պըտի,— ասեց կեսառը կեսուրին։

— Ա՜յ մարթ, էս օրը ճաշին հո մարթ չեն սըպանիլ, րա դու մո՞նց ես սովդաքյարութուն անըմ։

Ճակատին դրած թուրը, հարսը նի մտավ, ասեց․— Բարի հաչողըմ, հերն ու մեր։

Տեղիցը կաննեցին հերն ու մերը։

— Դուք էթալ պըտեք ձեր չայիրը, թե չէ ձեր էրկսի շլինքն էլ կկտրեմ։

Դրանք հացն ըտեղ թողին, գնացին չայիրը, ընդար շշկլվեցին, որ տան դուռն էլ փակեցին ոչ։

Սրանք գնացին դըրա չայիրը, ինչ ուներ հարսը հանեց, հաքավ պսակի շորերը, վե կալավ մոր բերած իրեք հատ խնձորը, գնաց դըբա չայիրը։