Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/365

Այս էջը հաստատված է

սովդաքյարի տուն վեր էկավ, սովդաքյարը տեհավ, որ էտ էրեխի նման ո՛չ հ’իրանց քաղաքըմը կա, ոչ հրեղենների միչին։

— Սովդաքյար,— ասեց,— հարցնիլն ամոթ չըլի, էտ էրեխեն ո՛ր թաքավորի տղեն ա։

— Էտ էրեխեն իմ թոռն ա։

— Աստված քե բախշի, ի՜նչ տղա ա. որթի, հ’արի, մի թշերդ պաչեմ, աստված քե երկար կյանք տա, ճամփեդ բաց ըլի, ինչ մուրազ ունենաս՝ կատարի աստված։

— Բա ընչի՞ հըմար ես բերել։

Ասեց.— Հ’ուսում տալու։

— Բաս,— ասեց,— հ’առավոտենց էթանք վազրի կուշտը, ասիլ մի՛ իմ թոռն ա, ասա Արևելքի թաքավորի պուճուր տղեն ա։

Հ’առավոտենց վե կալան, գնացին վազրի կուշտը, վազրի կնիկը դուս էկավ ասեց.— Ի՞նչ մարթ եք։

Ասեցին.— Թաքավորի տղեն ա, բերել ենք տանք կարթալու։ Վազիրը տա՞նն ա։

Վազրի կնիկն ասեց.— Էրանեկ դրա տիրոչը, որ էտ շուռա էրեխա ունի։

Կնիկը նի մտավ նեքսև, ասեց․— Էրկու մարթ են էկել, մի էրեխա են բերել տան կարթալու։ Շատ ազիզ էրեխա ա։

— Դե կանչա՝ գա։

Տղեն վե կալան բերին վազրի օթախը, վազիրն էլ թողուց ոչ տերը խոսա, հ’իրանց քաղաքի սովդաքյարը խոսաց, ասեց.— Էս Արևելքի թաքավորի պուճուր տղեն ա, բերել ա տա հ’ուսումի։

Ասեց․— Բա թաքավորին մարթ ունե՞ր ոչ, որ ըտա ա բերել։

— Դե, հ’ինքը ըստեղի ծանոթ մարթ ա, ըդրա հըմար էլ հ’ինքն ա բերել։

Վազիրը էտ տղին ունթունեց, ղրկեց հ’ուսումնարան, ասեց․— Իրեք տարուց եդը կգաք, տղին կտանեք։— Պապը վե կացավ, ետ դառավ։

Իրեք տարին թամամելուց ետո, տղեն հ’ամեն բան սարվեց, տասնէրկու տղի գլխավորը էտ տղեն դուս էկավ։ Դունա թաքավորի տղի հետ շատ սըխ ին, որ մի հրոպպա հ’իրար տենըմ չին, սրտները էթըմ էր։

Իրեք տարուց ետո պապն էկավ թոռին տանելու։ Տղեն գնաց Դունա թաքավորի տղի կուշտը մնաս բարով ասելու, Դունա թաքավորի