Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/369

Այս էջը հաստատված է

Մենձ ախպերն ասեց պուճուրներին.— Գնա մի տես էտ ի՞նչ ձեն ա։

Պուճուր ախպերը դուս էկավ, տեհավ մի ազիզ տղա նստած ձիու վրա գոռըմ ա, երկինք-գետինք եռըմ ա. ոտը-ձեռը դող էլավ. գնաց ասեց․— Մի ասլանի պես տղա ա էկել, դրա ջուղաբը մենք կարալ չենք տալ։

— Զաթի՛ մեր քիրը մեր գլուխն ա ծարավել․ ես գիտեմ. հ’էրեկ էլ ասըմ էր։ Մահ կա՝ մեր պայմանիցը ետ դառնալ չկա։ Ասեք՝ ձիանը դուս քաշեն։

Ձիանը դուս քաշեցին, օխտն ախպերն էլ նի էլան։ Քիրն էկավ դյաղմեն, փորը քցեց ճաղին, քսան հուսը մի դհիցը կախ էլավ, քսանը մի դհից։ Քամին տարավ բերուց, տենողի ֆոքին էր վառվըմ։

— Բարով քեզ, ա՜յ տղա,— ասեց մենձ ախպերը,— սրեն քունն ա, քցա գուրզդ։

— Ըտենց չի, դուք քցիլ պըտեք, ես ղոնաղ եմ։

— Տղեք,— ասեց մենձ ախպերը,— ես էթըմ եմ, ընենց տանք, որ սըպանենք ոչ, ընենց անենք, որ սաղ կալնենք, ետո մեր ղազաբը մենք կանենք։

Մենձ ախպերը ձին շատ տրորեց, որ հավալամիշ ըլի, գնաց էկավ, գուրզը քցեց՝ ասեց.— Էկա՛վ, տղա։

Տղեն ձեռը քցեց, գուրզը կալավ։

— Ա՛ռ,— ասեց,— հանաքի վախտը չի, առ կարքին քցա։

Ախչիկը ձեն տվուց.— Ջա՜ն տղա, ջա՛ն, քու բիլակիդ ղուրբան։

Մենձ ախպերն ասեց․— Տղեք, իմ ոտ ու ձեռը խառնվել ա, էկեք դուք քցեք։

Միջնեկ ախպերը գնաց, ձին շատ տրորեց, ընենց քրտնեց ձին, որ արին-քրտինք մտավ, ձիու սաղրու հետ գզվեց ու թամքի միչին կաննեց։

— Էկա՛վ, տղա, գուրզը,— ասեց ու քցեց։

Գոռգոռոցը սարերն ընկավ։

— Առ գուրզդ, ղայդով քցա՛,— ասեց տղեն ու գուրզը բռնեց, տվուց հ’իրան։

Մենձ ախպերը կաննեց թե.— Ախպեր, քու ուզածն ի՞նչ ա մեզնից, ուզա տանք, էս կռիվը վերչացնենք։