Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/37

Այս էջը հաստատված է

Գնաց թաքավորի կուշտը, ասեց. — Թաքավոր, էս էլ քու ղսրախները։ Հ'իրա ձին վե կալավ, գնաց հ'իրա խանը։

Ղուշն ասեց, — Դե՛, թաքավոր, կթել տուր, վախտով լեղացի։

Թաքավորն ասեց. — Ո՞վ կկթի։

Ղուշն ասեց. — Տնաքանդ, խի՞ բաց թողիք տղին, էն ա տղեն կթեր պըտի։

Մարթ ղրկեցին տղին թե․ — Հ'արի՛, ղսրախները կթա։

Ձին ասեց. — Տղա՛, որ էթըմ ես ղսրախները կթելու, ինձ էլ տար՝ ընտեղ կապա, էն վախտը, որ կկթես՝ մատանիքդ թելով կկապես՝ կախ կտաս պղընձի մեչը, ետև թուրդ կհանես խեչմերուկ կդնես վրին, ետև կէթաս ղսրախները մի մին, մի մին բաց կթողաս, կգան պղընձի վրին կկաննեն, դու ըսենց մի մին, մի մին կկթես։ Որ կթեցիր պրծար՝ շորերդ կհանես՝ կլեղանաս, որ լեղացար պըրծար՝ թուրդ կհանես, կսրփես, կդնես տեղը, մատանիքդ էլ կհանես, կսրփես, կդնես մատդ՝ ետև կասես. «Թաքավորին ասեք, թող գա լեղանա»։ Թաքավորը որ շորերը կհանի, կլեղանա, էն վախտը որ կմննի պղընձի մեչ, կաթը կվառի, թաքավորը կէրվի, կդառնա ըսենց մի գունդ բան, վե կունես կքցես ջրֆորի մեչը, թաքավորի շորերը վե կանես, կհաքնես, իսկը քու շորերն էլ կքցես ջրֆորը, ետև կգաս, թաքավորի թախտի վրին կնստես։

Մոնց որ ձին խրատ տվուց, տղեն էլ կատարեց։

Թաքավորն էրվեց, հ'ինքը նրա շորերը հաքավ. էկավ թախտի վրին նստեց։

Ղուշը ալբիալն հ'իմացավ, որ թաքավորը վառվել ա՝ հ'իրա խրխին հանեց, դառավ մի սիրուն ախչիկ, էկավ ձեռները քցեց տղի ճտովը։

— Ես հենց քու հըմար ի աշխատըմ, — ասեց, — հըմի դու՝ թաքավոր, ես՝ թաքուհի։

Ժողովուրթը չիմացավ, թե ինչ ա ըլել, ինչ չի էլել։ Մի քանի ամիս թաքավոր նստեց, ղաֆիլ[1] հերը միտն ընկավ։ Հենց որ միտն ընկավ, նստեց լաց էլավ։

Ախչիկը չէկա՜վ տեհավ որ տղեն լաց ա ըլըմ, ասեց. — Ա՛յ քու տունդ շինվի, ինձ պես կնիկ ունես՝ դու էլ մի հասարակ մարթ իր,

  1. Հանկարծ