Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/372

Այս էջը հաստատված է
ՈԻՀԱՆ ԱՇԸՂՆ ՈԻ ՔՈՍԵՆ

Ժամանակով մի թաքավոր կըլի, թաքավորին կունենա իրեք տղա, իրեք ախչիկ։

— Ես որ մեռնեմ,— կասի թաքավորը,— ով սֆթիցը կուզի իմ ախչիկը, կտաք նրան։

Թաքավորը մեռնելուց ետը մի բազրկյան կգա թաքավորի ախչիկը ուզելու։

Մենձ ախպերն ու միշնեկ ախպերը տալիս չեն, պուճուր ախպերը կասի.— Էտ իմ բաժինն ա, ես տալիս եմ։

Կտա բազրկյանի տղին։

Մի տարուց ետը էլի ըտենց մի բազրկյան կգա թաքավորի ախչիկն ուզելու, մենձ ախպերն ու միշնեկ ախպերը էլի տալիս չեն, պուճուր ախպերը կգա, կասի.— Խի՞ չեք տալի, մեր հորը վասյաթը կատարեք։

Մենձ ախպերը կասի.— Քեզ ի՞նչ, իրեք ախպեր ենք, իրեք քիր, դու քու բաժինը տվել ես, էտ մեր բաժինն ա, չենք տալի։

— Ախպեր,— կասի,— իմ հոր մալը ձեզ, էս ախչիկը տվեք ինձ, պըտի տամ մարթի։

Էտ ախչըկանն էլ վե կունի, կտա էտ բազրկյանի տղին։

Մի տարուց ետը էլեդ մի բազրկյան կգա թաքավորի պուճուր ախչիկը ուզելու։ Էլեդ մենձ ու միշնեկ ախպերտինքը չեն տա, պուճուր ախպերը կգա, կասի.— Խի՞ չեք տալի։

Զոռ կանի ախպորտանցը՝ էտ ախչիկն էլ վեր կունի կտա մարթի։