Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/395

Այս էջը հաստատված է

Հ'իրան վազիրին հրամայեց.— Էրկու ձեռք դարվիշի շոր կբերես։

Վազիրը գնաց, էրկու ձեռք շոր բերուց, մինը հ'ինքը հաքավ, մինը՝ վազիրը։

Քշերը սկսեցին ման գալը: Ասեց.— Վազի՛ր, նիլ մի բանցր տեղ, տես ինչ տեղ ա ճրաք էրևըմ:

Վազիրը նի էլավ մի բանցր տեղ, ասեց.— Թաքավոր, ոչ մի տեղ ճրաք կա ոչ. մենակ քաղաքի տըտըմը մի ճրաքի շաղավուրթ ա էրևըմ:

— Էթա՛նք,— ասեց,— գողերը ըտեղ կըլեն:

Գնացին հասան էտ ախքատի տունը։

— Գիտե՞ս ինչ կա, վազի՛ր, շահել ժամանակդ ըսկի անկարքութուն արե՞լ ես։

— Ես անկարք մարթ չեմ, ներողութուն։

— Որ անկարք մարթ չես, խի՞ չես ոններդ հանըմ, որ թխկոց չըլի, հ'իմանան: Դե վե կաց նի՛լ[1]:

Վազիրը նի էլավ հերթիկը, թամաշ արուց, տեհավ մի մարթ, մի կնիկ թեք ընկած քնած են, մի կրակ մի քերեղանի մեչ դրած վառվըմ ա։

— Թաքավո՛ր, իմ ասելով չես հասկանա, դու էլ նի՛լ, տես ինչ կա։

Թաքավորը նի էլավ կտուրը, տեհավ մի կնիկ մի մարթ քնած են, ընեց որ՝ կոտորես հ'իմանալ չեն։ Տեհավ քերեղանի մեչ դրած մի ձու, լիս ա տալի։

— Ա՛, նազի՛ր,— ասեց,— իմ խազնի կորած քարն ա էտ, էս լավ էլավ, որ քթանք։

— Դե վեր հ'արի դուռը նշան արա, որ հ'առավոտենց կանչենք էտ մարթը տարաղաջ քաշենք։

Լիսը բաց էլավ, վե կացան, մարթը ասեց կնկանը.— Դե՛, կնիկ, իմ պարանը տու, ես էթամ ցախի։

Կնիկը վե կացավ, պարանը տվուց մարթին, դուռը ծեծեցին։

— Ի՞նչ մարթ ես, ա՛յ մարթ։

— Հ'արի՛, թաքավորը թեզ կանչըմ ա քեզ:

— Ա՛յ մարթ, ես ի՞նչ եմ արել, իմ արածը ի՞նչ ա։

  1. Բարձրացիր (ծանոթ. բանահավաքի)