Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/396

Այս էջը հաստատված է

Էրկու բռունցքը տվուց էդ ախքատի գլխին, թե խոսալ մի՛, գնա հ'առաչ, տարավ:

Տարավ Շահ-օղլի Շահաբասի կուշտը: Հասնելու պես օխտը հետ գլուխ տվուց, ութ դիանդա ձեռը կապեց, կաննեց:

— Ա՛յ մարթ,— ասեց Շահաբասը, — էս քարը քեզ ո՞վ ա տվել:

— Թաքավորն ապրած կենա, ինձ ծովի ղրաղից լիսն ու մութը բաժանող իրեք մարթ են տվել:

— Խափիլ մի՛, շլինքդ կկտրեմ:

Ձեն տվուց, մի միլչի[1] և մի իսանի ղասաբ էկան կշտին կաննեցին:

— Թաքավո՛ր, ինձ սըպանիլ մի՛, դուզն եմ ասըմ, լիսն ու մութը բաժանողն ա տվել ինձ:

— Դե որ ըտենց ա, կէթաս էտ քարը կվերունես կբերես կտաս ինձ, ինչ որ արժողութունն ա, ես փողը կտամ:

Սկսեց աղաչելը թաքավորին.— Ինձ տեհա՛ր հո, թաքավո՛ր, ես փախչողը չեմ, կբերեմ օխտն օր եդը կտամ քեզ, ինձ օխտն օր ժամանակ տուր:

— Դե՛, գնա, քեզ օխտն օր ժամանակ:

Էկավ տուն, լաց ըլելով ասեց.— Է՜ կնիկ, աստված տվուց ու տարավ:

— Ի՞նչ ա ըլել, ա՜յ մարթ, ի՞նչ ա ըլել, պատմա տենեմ:

— Քարը պըտի տանք թաքավորին. դրա իլլաճը ի՞նչ կըլի, որ քարը կես ըլի, կեսը տանք թաքավորին, կեսը՝ մնա մեզ: Հ'արի՛, օխտն օր ժամանակ ա տված, օխտն օր պաս ու ծոմ պըհենք, լաց ըլենք, «աստված» աղաղակենք, բալքի քարը էրկու կտոր ըլի, մինը տանք թաքավորին, մինը մնա մեզ:

Օխտն օր մարթ ու կնիկ ծոմ ու պաս պըհեցին ու աղաչեցին ասսուն, օխտն օրից հետո քարն ըլավ էրկու կտոր, մինը տարան թաքավորին, մինը մնաց հ'իրանց:

Մի քշեր անկարծ քնած ին մարթ ու կնիկ, կնիկը զարթնեց, մարթին ասաց.— Ձեռդ բեր հըլա՛:

Մարթը տարավ ձեռը՝ դրուց կնկա փորին, տեհավ էրեխեն փորի մեչը հաղըմ ա:

— Դե՛,— ասեց,— հ'արի էս կողքիս թամաշ արա:

  1. Աչքեր հանող (ծանոթ. բանահավաքի):