Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/397

Այս էջը հաստատված է

Տեհավ որ էրկու էրեխա ա։

— Մարթ,— ասեց,— աստված տվել ա մեզ, թե որ բարի ծնունդ ըլեն:

Իննը ամիս, իննը օր, իննը հրոպպա թամըմեց, էտ կնիկը ծնեց էրկու տղա։ Շատ շնորքով տղեք, որ արևին ասըմ ին դուս մի՛ գալ, ըստի մենք կանք:

Մի ժամանակ հ'անց կացավ, ախքատը սկսեց ման գալ, որ հ'իրան քավոր քթնի. որդի դիպավ, ըլող չէլավ:

— Է՛, կնիկ,— ասեց, — որ ըտենց ա, պետք ա ման գամ դրանց տվողին քթնեմ, որ գան հ'իրանց տված հարամը հալալեն։ Դե՛, կնիկ, ինձ հըմար էրկու հաց կապա՛։

Կնիկը հացը կապեց, էտ մարթն առավ ընկավ սար ու ձոր, գնաց Հյուսիսային սարի մեչը մտավ, տեհավ էտ իրեք մարթը ըտի նստած, ջրի ղրաղին գրըմ են։

— Բա՛րև ձեզ,— ասեց,— ինձ անգին քար ընծայող մարթիկ․ էկեք ձեր տված էրեխեքը հալալեցեք. ընդար անճար եմ, որ ինձ քավոր ըլող կա ոչ։

— Դե գնա՛ դու, ախքատ, հ'առավոտը շատ թեզ ես Շահ–օղլի Շահաբասին ղոնաղ եմ, էրեխի մինը ես վե կունեմ, մինը՝ Շահաբասը: Կէթաս ձեր տունը արխեին, դուռ ու տունդ թամուզ կսրփես, կջրջրհանես, որ գանք, թամուզ տենենք քու տունդ։


Վե կացավ, էդ մարթկանց մինը մի ջահել տղա էր, գնաց Շահաբասին ղոնաղ, ընենց նստեց, կաննեց, որ Շահաբասը մնաց մաթալ, հ'իմացավ որ դա էլ թաքավոր ա։

Ասեց.— Թաքավո՛ր, քու ախքատներին խի՞ չես թամաշ անըմ[1]:

— Ի՞նչ ա էլել, թաքավոր ախպեր։

— Գիտես ի՞նչ, թաքավոր ախպեր, վե՛ կկենաս՝ բռնած մարթկանցդ միչին անմեղ, մարթ շատ կա, կազատես, փակած դուռ ունես՝ բաց կանես, բաց դուռ ունես՝ կփակես, լսել եմ, որ քու Գյուլշան բախչի դուռը փակ ա, էն էլ բաց կանես, ձեր տանիցը ընչար ախքատի տունը խալիչա կփռես, շամադանները կդնես էս դիհը, էն դիհը, հ'ամեն մի շամադանին մի ղարավուլ կդնես, որ չանցնի ճրաքը, էթանք էդ ախքատի էրեխեքը մինը ես վեր ունեմ, մինը՝ դու։

  1. Նայում (ծանոթ. բանահավաքի):