Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/407

Այս էջը հաստատված է

Հ'առավոտենց թաքավորը կաննեց միլչուն ասեց.— Ի՞նչ ժամանակ որ ես կհրամայեմ «Հ'աշկերը հանա», էն հրոպպեին կհանես։

Կանչեց թաքավորին. էկավ գլուխ տվուց, կաննեց:

Ասեց.— Մանկութունից ինչ որ գլուխդ էկել ա, պատմիլ պտես, թե ոչ՝ հ'աշկերդ հանիլ պըտեմ։

Թաքուհին էլ կշտին նստած ա, հ'իրան նազիր-վազիրներն էլ կողքը:

Խաբարը գնաց ժողովրթին թե էն ջահել թաքավորի հ'աշկերը հանիլ պըտեն, մեր ու մանուկ էկան թոփ էլան թախտը։

Արևմըտի թաքավորը սկսեց հ'իրա գլխի էկածը մի-մին պատմիլը[1]:

Որ պատմեց պրծավ՝ Արևելքի թաքավորը հ'իմացավ, որ էտ հ'իրա ախպերն ա, սկսեց լաց ըլիլը ու փաթըթվեց ճտովը:

Տղեն ասեց.— Էն օխտն օր քեզ բանտ անող տղեն իմ կնիկն ա, թեզ ազատա՛, մեղք ա:

Գնաց էտ ախչկանը վե կալավ, բերուց հ'իրա կուշտը, կնիկն էլ հասկացավ, որ հ'իրա տեքրն ա:

Վազեց տեքրը հարսի ճակատը պաչեց, ասեց.— Հալալ ա քեզ, որ իմ ախպորը առել ես. օխտն օր ինձ բանդ արիր։

Մի քանի օր ըտեղ մնացին ղոնաղ, վերչը Արևելքի թաքավորն ասեց.— Դե, վե կալ քու կնիկը, քու ղոշունը, գնա՝ քու երկիրը։ Հասնելուն պես մի ձեռք օղլուշաղի շոր կարել կտաս, որ գին չունենա, վե կունես ու կգաս իմ կուշտը, որ հ'իրար հետ էթանք մեր ծնողներին տենենք, մին էլ Շահ-օղլի Շահաբասի լավութունի տակից դուս գանք։

Արևմըտի թաքավորը առավ հ'իրա կնիկը, գնաց հ'իրա երկիրը, էտ շորերը կարել տվուց, դրուց խուրջինը, թաքավորութունը տվուց անորը, հ'ինքը ղոշուն վե կալավ, էկավ մենձ ախպոր կուշտը։

Ախպերն էլ հ'իրան պատրաստութունը քաշել էր, մոր հըմար ու Շահ-օղլի Շահաբասի կնկա հըմար։

Վե կացան էկան Շահ-օղլի Շահաբասի սնուռը։ Արևելքի թաքավորը քշերվա կիսին մի հատ նետ քցեց ձենով, որ հ'իմանա Շահ–օղլի Շահաբասը։

  1. Շատերն ամբողջովին կրկնում են (ծանոթ. բանահավաքի):