Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/41

Այս էջը հաստատված է

Մըն էլ տեհան մի ագռավ էկավ քարերին կաննեց ու ղըռռաց, ղըռռաց, ղըռռաց։

— Ախպե՛ր, մեր կերածը հարամ ա, որ սրան վե չքցենք, նետով տո՛ւ թող սատկի, մեր զահլեն տարավ,— ասեց մենձ ախպերը պուճուրին։

Պուճուրը նետը քցեց՝ դիպավ ոչ. ագռավը բանցրացավ, մի պուճուր սև ամպ դառավ, մի ընենց սելավ թափեց, որ հարիր փթանոց քարերը քաշեց ածեց ծովերը։ Տղեքանցն էլ սելավը քշեց տարավ. մընի փափախը մնաց քարի արանքը։

Թաքավորը տեհավ որ տղեքը չէկան, հինգ օր համփերեց՝ չէկան, ասեց,— Պուճուր տղա՛, իմ տակի ձին նի՚լ, գնա սարերը ման արի, տե՛ս քու ախպերտինքը ինչ տեղ են։

Պուճուր տղեն ձին նի էլավ գնաց էն իրեք սարը ման էկավ, զատ չտեհավ։

— Գնամ,— ասեց,— Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա սարն էլ ման գամ, տենեմ ինչ նշան կա։

Նի էլավ տեհավ, որ մենձ ախպոր քթակը քարի արանքըմը մնացել ա.— Հե՜յ վա՛խ,— ասեց,— իմ ախպերը ըստեղ վնասվել ա։—Վե կալավ քթակը, տարավ հոր կուշտը։

–Այ, որթի, ի՞նչ խաբար։

— Գնացի իրեք սարը ման էկա, հեչ բան չտեհա. գնացի Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա սարը՝ տեհա ախպորս փափախը քարի արանքըմն ա, վեր եմ կալել բերել քեզ շանց տամ։

— Շատ լավ ա է՛լել, որ ըտենց ա էլել,— ասեց հերը,— խի՞ չի ինձ լսեցին։ Դու էլ չլսես՝ ըտենց էլ դու կբլես։

Մերն իմացավ, շատ արտասունք թափեց, հեղեղի պես հ'աշկերիցը թափըմ էր, էտ ձենին պուճուր տղեն նի մտավ մոր օթախը.— Մե՛ր,– ասեց,— իմ հոքու պարտքը ըլի, որ էթամ էտ Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա շլինքը կտրեմ, բերեմ շանց տամ քեզ, որ դու հովանաս։ Համա, հորս չասես, ես պըտի թաքուն էթամ։

Պուճուր տղեն նի մտավ գոմը, ասեց,— Թավլաբաշի, ո՞ր ձին ա գլխավոր ձին, ինձ շանց տո՛ւր։

— Որթի ջա՛ն, ի՞նչ պըտի անես ձին։ –Քու ձի նի'լելու վախտը չի, հալա ջահել ես։

Առ հա մի սիլլա դրա սըֆաթին.— Անիրա՛վ ծերունի, ես քեզնից բան եմ ուզըմ, դու խի՞ ես խնահըմ։