Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/410

Այս էջը հաստատված է

Շահաբասն ասեց.― Տարեք ձեր հորն ու մորը, որ մխիթարվեն ձեզնով, թող հերը մենձի հետ էթա, մերը՝ պուճուրի։

Գնացին հասան էն ճամփեն, որ հ’իրարից բաժանվիլ պըտեին, էրկու ախպերտինքը հ’իրար հետ պռոշտի արին, մենձը վե կալավ հորը, պուճուրը վե կալավ մորը, գնացին հ’իրանց քաղաքները։

Դրանք հասան հ’իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր ընկավ, մինն՝ ասողին, էրկուսը՝ լսողներին։