Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/42

Այս էջը հաստատված է

-Է՜, թաքավորի որթի, ես մեղ ասսու, քու պապի ձիու քուռակը կնի'լնես ու կէթաս, աստված քեզ հետ։ Դե՛, յավաշ, ես քեզ մի բան էլ ասեմ․ վե կալ պապիդ թուրը, վե կալ Հազարեն ղալխանը ու պապիդ գուրզը՝ կախ էլած ա, արի՛ տանեմ շանց տամ։

Օթախի դուռը բաց արուց թավլաբաշին, ասեց․ — Համեցե՛ք թաքավորի որթի, է՛ս թուրն ա պապինըդ, էս պապիդ ղալխանն ա․ էս էլ գուրզն ա։ Աստված քեզ ուժ տա, որ բանացընես։

— Դե գնա՛, թավլաբաշի, քուռակը թամքա ու դուս քաշա։

Տղեն գնաց խազնեն նի մտավ, իրա չափ փող վե կալավ դրուց խուրջինը, դուս էկավ, տեհավ թավլաբաշին ձին թամքել իրա ճամփեն ա պահըմ։

— Է՜, ծերունի,— ասեց,— ինձ չանիծես, ոտիդ մեռնեմ․ նրա համար եմ ասըմ, որ քեզ մի սիլլա տվի, ես քեղ մեղ ասսու. դե՛ փեշըդ բռնա։

Մի քանի բուռը ոսկի տվուց, պապի զենքերը վե կալավ ու նի'լավ ձին, գնաց։ Գիտի ոչ՝ ուր ա էթըմ։ Մի բարակ ճամփա ընկավ հ'առաչը՝ գնաց ու գնաց։

Իրիկունը թաքավորը հարցրուց թաքուհուցը թե․— Մեր տղեն հ'ո՞ւր ա, չի էրևըմ։

— Ես էլ չգիտեմ հ'ուր ա,— ասեց։

— Մի բինիշս բե՛ քցա վըիս, էթամ տենեմ էտ տղեն ի՞նչ էլավ։

Քառասուն հատ գոմ ուներ, եռեսուն իննը ման էկավ՝ տեհավ հեչ բան պակաս չէր, մտավ էն մի գոմը՝ տեհավ բոզ ձիու քուռակը չկա. կանչեց թավլաբաշուն.— Հալիվոր, հ'ամեն բան թամամ ա, բա մեր բոզ ձիու քուռակը հ'ո՞ւր ա։

— Թաքավորն ապրած կենա, դու գիտե՞ս ոչ, որ քու տղեն գնացել ա Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա գլուխը բերելու։

Ծնկանը տվուց ու հ'ուշաթափ էլավ թաքավորը։

Խաբարը գնաց կնկանը, կնիկը ընչար ջուր բերիլը, ավատա՛, կես մահացավ։

— Թաքավոր,— ասեց,— ի՜նչ բանի ես, տղա ա, գնացել ա՝ կգա։

–Ա՞յ կնիկ, էտ անիծածը հազարավոր մարթիկ ա սըպանել, իմ տղեն նրան ինչ կարա անի։ Գնաց, էլ գալ չի, իմ իլլաճը ինչ կըլի։ Իմ թաքավորութունը ում պըտի հասնի։