Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/430

Այս էջը հաստատված է

Նազիրը համաձայնեց, գնաց էն թաղած տղին գերեզմանից հանեց, սիրտը ճղեց, Կարապետի շապիքը առավ թաթախեց արնի մեչ, տարավ տվուց թաքավորին, ասեց.— Ութսուն տարեկան հեր ու մեր ուներ, ինչ արի տվին ոչ տղին, ես տվի սըպանեցի, հրես արնոտ շապիքը բերի։

Թաքավորն ասեց․— Մեզ էլ արինն էր հարկավոր։

Արնոտ շապիքը տարան թաքավորի ախչկանը, ջուր տաքացնիլ տվուց ախչիկը ու շապիքը քսեց հ’իրա ջանին՝ լեղացավ։

Թաքավորն էկավ ախչկանը տեսութուն, տեհավ ախչիկը սալամաթ կաննած ա։

— Հը՛,— ասեց,— ա՛խչիկ ջան, ո՞նց ես։

— Ես որ էն արնոտ շապքով լեղացա, հըմի առողջ եմ։

— Էհ,― ասեց,— փա՛ռք ասսու։

Օրվա մի օրը թաքավորը պատրաստութուն էր քաշըմ ղոնախլըղի, որ հ’իրան համեմատ մարթիկ կանչի, ղոնաղ անի։

Թաքավորը ջառչի քցեց քաղաքի մեչը․ «Ով կարա ձուկ բռնիլ՝ ձուկ բռնի, բերի»։

Մի քսան, եռսուն հոքի՝ թոռ քցող, որը ձեռով բռնող, ասեցին․— Թաքա՛վորն ապրած կենա, մենք կէթանք կբերենք։

Թաքավորն ասեց․— Դե՛հ, գնացեք թեզ բերեք, ես պատրաստութուն տենեմ։

Էտ տղեքը գնացին ձուկ բռնելու, մի ախքատ կնիկ հ’իրան մարթին ասեց․— Ա՜յ տունդ շինվի, դու էլ մարթ ես, գնա՛՝ դու էլ ձուկը կալ, տա՛ր թաքավորին, մի քանի շահի մեզ էլ փող կտա, ազիզ օր ա՝ կխարջենք։

Ասեց․— Շա՛տ լավ ես ասըմ, ա՛ կնիկ, էթամ։

Գնաց գետի մեչտեղը մի սալի վրա կաննեց, տեհավ որ էտ ձուկ կալնողները ո՛րը թոռով, ո՛րը ձեռով ձուկն են բռնըմ։

— Ա՛յ տղա,— ասեց,— մի ես էլ ձեռս կոխեմ իմ կաննած սալի տակը։

— Ձեռը կոխեց սալի տակը, տեհավ մի բան դիպավ ձեռին․— Վա՜յ,– ասեց,– վայ թե սա ձուկ ըլներ,— ետո ձեռը տարավ մի հատ ձուկ բռնեց, տեհավ որ դեղին, ոսկու նման պսպղըմ ա։

Ասեց․— Յա՛վաշ, մինն էլ կա։

Էտ մինն էլ հանեց, էլավ էրկուսը։