Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/441

Այս էջը հաստատված է

Ասեց․– Ա՛փու, պըտի մեր տները շինեմ թաքավորի տների նման։

Էրկու ամսըմը տները շինվեց, ետո ասեց․– Ա՛փու, մի խեյրաթխանա էլ պըտի շինեմ, որ էրկու հարիր շան մարթ տանի։

Մի ամսվա մեջ էլ էտ շինեց, պրծավ։ Իժդար չոլախներ, հ’աշկից զրկվածներ, ցավոտ մարթիկ կային, էկան թոփ էլան ըտեղ։ Կարապետ-բեկն օրը իրեք հետ դրանց հաց էր տալիս․ էն հացն էր տալիս, որն հ’ինքն էլ էր ուտըմ։ Օրն իրեք հետ հաց տալու վախտը քիսեն ոսկի էր լցնըմ, իրեք հետն էլ ոսկի էր ցրվըմ։ Էտ ձենն հասավ Սուլթան Մուրադին։

Սուլթան Մուրադը ասեց․– Էթամ, տենեմ դրուստ էտենց լա՞վ մարթ ա էտ Կարապետ–բեկը։

Մի օր իրեք վռըշիկ[1] էկան խեյրաթխանըմ նստեցին։ Նստեցին, օրը իրեք ժում հաց կերան, իրեք հետ էլ ոսկի առան, իրեք ամիս մնացին, վե կացան, որ էթան հ’իրանց տները, գնացին տեհան էրկու դարբիշ գալիս են։

Էտ դարբիշներն ասեցին․— Ո՞րդիան եք գալիս։

Ասեցին․— Կարապետ-բեկի գեղիցը։

Դարբիշն ասեց․– Կարապետ-բեկն ա լավ մա՞րթ, թե՞ Սուլթան Մուրադը։

Էտ վռըշիկներն ասեցին․– Կարապետ-բեկը մարթ ի, Սուլթան Մուրադը ի՛նչ ի։

Դարբիշներն ասեցին մինը մնին․— Էս մարթիկը մեզ անպատվեցին, կէթանք կտենենք, թե Կարապետ-բեկը մեզնից լավ էլավ՝ սրանց կպատվենք, թե փիս էլավ՝ սրանց գլուխր կկտրենք։

Ետ դարձրին ճամփիցը էտ վռըշիկներին, բերին մի տան պահ տվին։ Հ’իրանք դուզ էկան Կարապետ-բեկի տունը։

Կարապետ-բեկի հերը տեհավ, որ էրկու լավ ձիավոր էկան, հ’իրանք դարբիշ մարթիկ, կանչեց նոքարներին, տարան ձիանը կապեցին։ Կարապետ-բեկն ասեց․– Ա՛փու, էտ ղոնաղներին բեր վիրև,— Կարապետ-բեկը տեղիցը կաննեց, գլուխ վե բերուց դրանց։

Դարբիշն ասեց․— Կարապետ-բեկ, խի՞ ես մեզ գլուխ վե բերըմ։

  1. Բամբակ գզող (ծանոթ․ բանահավաքի)։ Վռշիկ, ռշտունցիների մականունն է (ծանոթ․ կազմողի)։