Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/445

Այս էջը հաստատված է

— Է՛կեք,— ասեց,— ձեր հերը մեռավ։

— Վա՜յ,— ասեց,— քու ճամփիդ ղուրբան, անջաղ մեր հերը մեռավ, էս օխտը տարի ա, հիվանդ էր։

Դրանք սկսեցին հացի թադարեք քաշել, որ հ’առավոտն հ’իրանց հորը թաղեն։

Կարապետ-բեկը տեհավ, որ լիսը բացվեց, ձին քաշեց գոմիցը, որ էթա, տղեքն ասեցին.— Ա՜յ մարթ, ո՞ւր ես էթըմ, կա՛ց, մեր հորը թաղենք։

Կարապետ-բեկն ասեց.— Ես շատ գործ ունեմ, կարալ չեմ մնալ։

Հանեց մի բուռը ոսկի տվուց հիվանդի տղին, ասեց.— Աստված ֆոքին լուսավորի,— ու թողուց գնաց։

Գնաց, ճամփին էլի էն հալիվորը պատահեց, առավ թարքն ու քշեց գնաց, որ էդ օրը հասներ Սուլթան Մուրադի քաղաքը։

Մոտեցավ քաղաքին, հալիվորն ասեց.— Ինձ վե դիր ձիուցը։

Կարապետ-բեկը վե դրուց։

Հալիվորն ասեց.— Ինձ ճանանչըմ ե՞ս, ես քու քավորն եմ, քու քավոր Սուլթան Մուրադը իրեք օր ժամանակ ունի, մահանալ պըտի,— ասեց ու անհայտ էլավ։

Ըտեղ Կարապետ-բեկի միտքը բացվեց, որ դա տերն հ’ինքն էր։

Ըտիան գնաց Սուլթան Մուրադի տունը, շատ հ’իբար սիրեցին, հ’իրիկունը հաց բերին, Կարապետ-բեկը հաց չի կերավ, Սուլթան Մուրադն ասեց.— Սանահեր, խի՞ չես հաց ուտըմ։

Ասեց.— Ի՞նչ ուտեմ, որ սիրտս տխուր ա։

— Ընչի՞ հըմար ա տխուր։

— Քեզ,— ասեց,— իրեք օր ժամանակ ունես, պըտի մահանաս։

Սուլթան Մուրադն ասեց.— Դրա հըմար տխրիլ մի, մենք մորից ծնվել ենք մեռնելու հըմար։

Կանչեց հ’իրա վեզրին, ասեց.— Իմ խազնի դռները բաց արեք, իժդար որ խազնումը փող կա՝ բիրադի կտանեք էրկու ձեռք շոր կը կարեք, մինն՝ իմ սանամորս, մինն էլ՝ սանահորս։

Համա իրեք օրը որ թամամեց, Սուլթան Մուրադը մեռավ, բերին Կարապետ-բեկին ճամփա քցեցին, հ’իրա խալաթովը։ Էկավ հ’իրանց տունը, հարսանիքն սկսեցին, օխտն օր, օխտը քշեր հարսնիք արին, ըտոնց պսակեցին։