Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/447

Այս էջը հաստատված է

Ասեց.— Հայր սուրբ, կաց, համփերա, էթամ մորս կանչեմ։

Մերն էկավ, ասեց.— Սասամեր, թեք ինկ։

Սանամերը թեք ընկավ, սկսեց ֆոքին առնի, մոր շանը ցավեց, ասեց․― Ես կարալ չեմ իմ որթու տեղակ ֆոքի տալ։

Մերն էլ թողուց փախավ։ Համա թաքավորի ախչիկը փարդի տակից տենըմ էր էտ բանը, ասեց.— Ես մահանամ վնաս չունի, համա էս տղեն ափսոս ա, երկիրը կխավարի։

Հարսն էկավ վարթապետի կուշտը կաննեց. — Հայր սուրբ,— ասեց,— որ ես մեռնեմ վնաս չունի, համա որ դա մեռնի, երկիրը կխավարի։

— Դե՛հ,― ասեց,— դու սրա տեղակ ֆոքի կտա՞ս։

Ասեց․— Կտամ ուրախութունով։

— Դեհ,— ասեց,— թեք ինկ։

Թեք ընկավ, ֆոքին թոփ արուց, բերուց լիզվի տակն, ասեց․— Տե՛ր, ես ուղղութունով ֆոքի եմ տալիս էս տղի տեղակ,— ետո վարթապետը խնահեց, հ’իրանց տված ողորմութունի ու հ’իրանց բարեպաշտութունի հըմար, կյանք տվուց էտ հարսին։

— Վե կա՛ց,— ասեց,— տեղիցդ կաննի։

Հարսը վե կացավ տեղիցը, կաննեց, գլուխ տվուց, մնաց կաննած։

Ասեց․― Կարապետ–բեկ, ես քեզ խնահեցի էս հարսին, գնացեք այսուհետև ապրեցեք, իրեք հարիր տարի ումբրը տվի ձեզ։

Դրանի ետո գնաց էն թաքավորի ֆոքին առավ, որ հ’իրա ախչկան կոտորել էր։

Կարապետ–բեկը գնաց, նրա տեղը նստեց թաքավոր։

Նրանք հասան հ’իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, էրկուսը՝ լսողներին։