Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/454

Այս էջը հաստատված է

Ֆողը ձեռով եդ տարավ, տեհավ, որ մի քառասուն ունկանի պղինձ, մեջը լիքը ոսկի ա: Էտ ոսկու վրին չորս հատ ոսկու ղալիբ կար։ Տղեն էտ խազնի վրեն նստեց, չորս բոլորն էլ ֆողը թոփ արուց:

Քիչ ետո տեհավ, որ հ’իրանց գեղի տանուտերը հ’իրա գզրի հետ էթըմ ա, ասեց.— Թե որ ոսկին տամ հորս, ինձ հըմար տավար կառնի, ոչխար կառնի, ինձ շատ կբանացնի, լավն էն ա, որ կանչեմ տանուտերին, տամ հ’իրան:

Ձեն տվուց տանուտերին.— Տանուտե՜ր, հ’արի՛, հ’արի՛, հ’արի՛։

Գզիրն ասեց.— Տանուտե՛ր, հ’արի էթանք, տենենք ի՞նչ ա ասըմ թամբալը։

Տանուտերն ասեց.— Բան չունե՞ս, էթանք մեր ճամփեն։

Թամբալն էլի ձեն տվուց.- Հ’արի՛, հ’արի՛։

Տանուտերն էկավ մոտացավ։ Որ մոտացավ թամբալը միտքը փոխեց, ասեց.— Խի՞ տամ էս ոսկին սրան,— ասեց.— Դու տանուտեր ես, գեղ ես կառավարըմ, ասա՛ տենեմ, մեր էս սև եզը կարմիր եզի ի՞նչն ա։

Տանուտերը մի լավ ծեծեց ըտրան, ետ դառավ։

Տղեն ասեց.— Էս փողի բալբալեն շատ կքաշեմ, հլա չտված, ծեծը կերա։ Լավն էն ա որ տանուտերին կանչեմ, տամ հ’իրան։

Մըն էլ ձեն տվուց, թե.— Տանուտեր, հ’արի՛, հ’արի՛։

Էլի գզիրն ասեց.— Տանուտե՛ր, հ’արի էթանք, սրանըմ մի բան կա։

Ետ դառան, էկան մոտիկ, թամբալն էլի միտքը փոխեց, ասեց.— Խի՞ տամ, փողն է՜լ մարթի տան։

Տանուտերն էկավ ասեց.— Ի՞նչ ա, ա՜յ գիժ, թամբալ։

Ասեց.— Դու տանուտեր ես, համա խելքդ բանի հասնըմ չի։ Մեր սև եզը կարմիր եզի քեռին ա։

Ըտեղ էլի տանուտերը ծեծեց, ձիանը քշեցին, գնացին։

Եդով տեհավ, որ հերը գալիս ա, հ’աշկերը սրփեց։ Հերն էկավ մոտիկ, տեհավ որ տղեն եզնըքի վղից վեր ա էկել։

Հերը ասեց.— Որթի, հ’արի՛ ըստեղ, էս կանանչների վրեն հաց ուտենք։

Տղեն ասեց.— Ես գալիս չե՛մ ըտեղ, դո՛ւ հ’արի ըստի։

Հերն ասեց.— Ախար ըտի ֆող ա, կիրակուր եմ բերել, կֆողոտի։