Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/459

Այս էջը հաստատված է

մարթկերանց հ’աղաքը փռվի, ուտեն, խմեն, քեֆ անեն», էն հրոպպեին կկատարի։

Նոր էտ մարթիկը մարջ էկան, նա ձին դրուց օրալըղ, նա էլ էծը դրուց օրալըղ։ Համա ջաղացպանի էծը կշտին չէր, նորաթչու հետն էր։

—Դե,— ասեց,— հըմի ե՞ս տափ կենամ, թե դու։

Ձիատերն ասեց.– Դու տափ կաց։

Ջաղացպանն ասեց.– Գնա հ’աշկերդ խփա:

Ձիատերը գնաց, հ’աշկերը խփեց, ջաղացպանը տափ կացավ։

Ձիատերը ետ բաց արեց հ’աշկերը՝ ման գալու։ Շատ ման էկավ դես-դեն, չկարաց քթնի։ Ձին ասեց.— Այ տղա, ըտենց ման գալով չես կարալ քթնիլ, գնա նի մի՛տ ցրտոնը[1] ձեն տուր, ասա՛. «Տափանի տակին ես, դուս հ’արի տափանի տակից, մեղք ես, կմրսես»։

Տափանի տակիցը դուս էկավ.— Տղա՛,— ասեց,— խփի, տարար իմ էծը։

Տղեն խփեց հ’աշկը, ջաղացպանը գնաց ալիրը ետ տվուց, մտավ ալրատունը. ալիրը քաշեց վրին։ Էս տղեն հ’աշկերը բաց արուց ման գալու, շատ ման էկավ՝ քիչ, չգտավ։

Ձին խոսաց տղի հետ, ասեց.— Ա՛յ տղա, ըտենց ման գալով կարալ չես քթնես, գնա՛,— ասեց,— ալիրը ետ տու, ալրատանն ա. ասա. «Վե կաց, ջաղացպան, քանի՞ ալրի թոզին մնաս, մեղք ես»։

Տղեն գնաց ալիրը ետ տվուց, ասեց.– Վե կա՛ց, ջաղացպան, քա՞նի ալրի թոզին մնաս, մեղք ես։

Ջաղացպանը վե կացավ ասեց.— Խփի՛, իմ էծը տարար։

Տղեն խփեց հ’աշկերը, ջաղացպանը գնաց նի մտավ նավի տակը։

Էս տղեն հ’աշկերը բաց արուց ման գալու, շատ ման էկավ, քիչ` չքթավ։

Ձին ասեց տղին, թե.— Հրեն նավի տակին ա, գնա՛ ձեն տու, ասա. «Քանի տանջվես, մեղք ես, դուս հ’արի»։

Տղեն գնաց նավի կուշտը, ձեն տվուց.— Ջաղացպան, մեղք ես, դուս հ’արի։

Ջաղացպանը դուս էկավ.— Տղա՛,— ասեց,— տարար իմ էծը։

  1. Ջրաղացի անիվի տակը (ծանոթ. բանահավաքի):