Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/464

Այս էջը հաստատված է

Էն էրկու ախպերը մոտացան ոչ, մենձ ախպերը փետը վե կալավ, իրան կնկանը տո՛ւր թե կտաս, էնքան տվուց, հալից քցեց։

— Դե, ախպըրտանք, գիտա՞ք ինչ կա․ ես էս երկրի հացը է՛լ չե՜մ ուտըմ, տունն էլ ձեզ, տեղն էլ ձեզ, ես թարգիվաթան եմ ըլնըմ, կորչըմ։

Ասեց ու դուս էկավ էտ մարթը, գնաց։

Օրը օրի վրովը անց կացավ, էն միջնեկ ախպերը ասեց.— Ես էլ չեմ ուտըմ էս հացը, իմ ախպերը գնաց, ես էլ եմ էթըմ։

Մնաց էն հ’էքսի օրը՝ էտ պուճուր ախպերը գնաց իրա կնկա կուշտը։

— Կնի՛կ,— ասեց,— դու քու կաթդ, օխտը տարի ճամփա կպահես, օխտը տարեն վրին էկա՝ դու իմն ես, ես քունն եմ, թէ չէկա՝ ընդուց դենը դու գիտաս։

Էտ տղեն էլ ընկավ ճամփա, գնաց ախպորտանցը հասավ։ Ճամփի կիսին հ’իրար պատահեցին.— Էթանք միտեղ[1] աշխատենք, ապրենք։

Է՜, ընկան ճամփա ու գնացին։

Շատ գնացին, քիչ գնացին, աստված ա գիտող, չոլումը մութը տվուց վրա, դես մտիկ տվին, դեն մտիկ տվին, շենլիկ չկա, գեղ չկա։ Սարի դոշին մի կրակ էրևաց։

Էն մենձ ախպերն ասեց.— Տղե՛ք, էկեք էս կրակը բռնենք, էթանք, բալի թե գեղ ա, կամ տուն ա։

Գնացին էտ կրակը բռնած, նի մտան ըտեղ, տեհան մի տուն ա, մի օղլուշաղ կա մեչը, իրեք ախչիկ։ Նի մտան բարևեցին։ Էտ օղլուշաղը առավ դրանց բարևը, ասեց.— Բարո՜վ, հազար բարին եք եկել, եկեք նստեք։

Նստեցին, դինջացան, էս օղլուշաղը ասեց.— Բեզարած կըլեք, տեղ քցեմ, քնեք։

Մի օթախի մեչ էրկու ջերկ[2] տեղ քցեց, մի ջերկը էտ տղեքը քնեցին, մի ջերկը իրա ախչըկերքը։

Պուճուր տղեն քնեց ոչ, ասեց․— Կարելի ա ըստեղ մի բան կա, որ էտ պառավը բերուց էտ ախչկերանցը ըստեղ քնացրուց։

Կացավ․ կես քշերին տեհավ ձեն ա գալի․ ուսուլով վե կացավ․

  1. Միասին (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Կարգ (ծանոթ․ բանահավաքի)։